...♥... - 16 Նոյեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 16 » ...♥...
10:55
...♥...

Բարև, ի՛մ կարոտած, ի՛մ կորած, ի՛մ կիսատ մնացած... ի՞մ , ո՛չ , ի՛մ չէ, արդեն ուրիշի: Ինչպե՞ս ես, գիտեմ՝ լավ ես, պարզապես պատճառ չունես վատ լինելու համար: Ոչ մեկն այլևս չի պակասում կողքիդ, ես էի մի պահ մտքերումդ, այն էլ դուրս եմ եկել արդեն...
Արդեն, իսկ ինչպե՞ս էր առաջ, ես ոչինչ չեմ մոռացել, գիտե՞ս: Չեմ մոռացել, որ ես քեզ համար երեխա եմ եղել, ում կարելի էր պարզապես սիրել ու սիրեցիր, հետո չմոռանալ նրա մասին, բայց...ցավոտ իրականությունն այն է, որ մոռացար: Կամ էլ, գուցե հպարտ-հպարտ ենք խաղում, երկուսով, իրարից անջատ, բայց միևնույն դեպքում՝միասին:
Միասի՞ն, կներես, եթե սխալ եմ, բայց հավատա, ես ոչինչ չեմ մոռացել, ոչ մի վայրկյան, ոչ մի զրույց, ոչ մի երևույթ դուրս չի եկել իմ սրտից, գլխից, հիշողությունից: Շարունակում եմ երևակայել այն ապագան, որ չենք ունենա միասին, սակայն իմ երևակայությունը ավելի նման է երազանքի, կամ հեքիաթի (ինչպես էլ անվանես, դեմ չեմ լինի), որտեղ մենք միասին ենք, որտեղ կատարվում են այն բոլոր երազանքները, որոնք միասին էինք հորինում: Բայց ժամանակին դրանք մեզ երջանակացնում էին, չնայած, գուցե հիմա քո հոգում այլևս փոթորիկ չի առաջացնում քեզ համար ժամանակին արժեքավոր, իսկ հիմա ինձ համար անարժեք ՙՙ Ես քեզ սիրում եմ՚՚ խոսքերը: Ամեն ինչ անցավ, գնաց, սակայն, չմոռացվեց, դաջվեց , սպի թողեց ու հավերժ հիշեցրեց ամենը...

Գիտե՞ս, մտա եկեղեցի և դիմեցի Աստծուն.ՙՙ ՏԵ՛ր Աստված, ես միայն խնդրում եմ, որ Դու նրա կողքին լինես, նրան օգնես, նոր կյանք սկսելու ուժ տաս՚՚: Հետո փակեցի աչքերս և արցունքներս գլորվեցին այտերիս վրայով ու նրանց լուռ ճչոցի մեջ նույն խնդրանքն էր...

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 821 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar