/// - 14 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 14 » ///
21:23
///

Ծիծաղը նպաստում է առողջությանը
Քեզ ճնշված ես զգում: Ուղղակի ժպտա և վատ տրամադրությունը կկորչի: Մի ամաչիր լիաթոք ծիծաղել և շուտով կնկատես, թե ինպես է փոխվում քո կյանքն ու առողջությունը: Ծիծաղը ոչ միայն օգտակար է տրամադրությունը բարձրացնելու, այլև առողջության համար: Մարդիկ, որոնք սիրում են ծիծաղել, քիչ են հիվանդանում, հազվադեպ են ջղաձգվում և չգիտեն, թե ինչ բան է դեպրեսիան:
Ծիծաղը հանգստացնում է

Ծիծաղը ակտիվացնում է էնդորֆիններին: Դրանք երջանկության հորմոններն են, որոնք օգնում են ազատվել ջղաձգումից ու հուզմունքից: Բրիտանական հոգեբանները ապացուցել են, որ կոմետիկ բնույթի ֆիլմի դիտումից հետո մարդու ներվային համակարգի ջղաձգության մակարդակը իջնում է մի քանի անգամ: Ավելին. միտքն այն մասին, որ երկու օր հետո մարդը դիտելու է նմանատիպ ֆիլմ փոխում է նրա հոգեվիճակը:

Ծիծաղն ամրապնդում է հարաբերությունները

Միասին ծիծաղելու ունակությունը չափազանց կարևոր է լավ ու բարի հարաբերությունների ստեղծման համար: Երկու մարդու պատկերացումն այն մասին, թե ինչը կարող է ծիծաղելի լինել, ավելի է մտերմացնում նրանց ու թույլ է տալիս ավելի ազատ լինել միմյանց հետ շփման մեջ: Եթե դու կատակում ես, ուրեմն չես վախենում ծիծաղելի երևալ: Հետևաբար վստահում ես:

Ծիծաղը դրական ազդեցություն է ունենում մարդու մաշկի վրա

Եթե դու հաճախ ես ծիծաղում, ապա կարող ես մոռանալ թանկարժեք բուժիչ-կոսմետիկ միջոցների մասին, որոնք նախատեսված են մաշկի լավացման համար: Ծիծաղը բարձրացնում է մաշկի մկանների տոնուսը և լավացնում արյան շրջանառությունը, որի շնորհիվ ի հայտ է գալիս բնական նուրբ վարդագույն փայլ:


Ծիծաղը բարձրացնում է իմունիտետը

Ծիծաղն օգնում է պայքարել ինֆեկցիաների դեմ: Մեկ րոպե տևողությամբ անկեղծ ու լիաթոք ծիծաղը շնչառական ուղիներ է ուղարկում մեծ քանակությամբ հակամարմիններ, որոնք պաշտպանում են բակտերիաներից ու վարակներից: Ծիծաղը նաև նպաստում է լեյկոցիտների առաջացմանը, որոնք պայքարում են բազմաթիվ հիվանդությունների այդ թվում` քաղցկեղի դեմ:

Ծիծաղը առողջացնում է սիրտը

Ծիծաղը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը և արյան շրջանառությունն ավելի լավ է կատարվում: Ծիծաղն օգնում է նաև սրտի նոպա ունեցածներին: Բժիշկները գտնում են, որ լավ տրամադրությունը փոքրացնում է երկրորդ նոպայի հավանականությունը:

Ծիծաղը անցկացնում է ցավը

Վերը նշված էնդորֆինների ակտիվացումը ազդում է նաև ցավերի վրա: Այդ հորմոնները ամենալավ ցավազրկողներն են: Բժիշկները վստահեցնում են, որ կենսուրախ մարդիկ ավելի հեշտ են տանում ցավերն ու ավելի արագ են կազդուրվում:

Ծիծաղը մաքրում է թոքերը

Ծիծաղը հանդիսանում է լավագույն վարժություններից մեկը ասթմայով և բրոնխիտով հիվանդների համար: Ծիծաղի ժամանակ թոքերի աշխատանքն ակտիվանում է, որի հետևանքով մեծանում է թթվածնի քանակությունը արյան մեջ, որն էլ նպաստում է կուտակված խոնավության վերացմանը:

Անպայման նայեք, թե մարդը ինչպես է ծիծաղում: Ծիծաղը, իրականում շատ բան է ասում դիմացինի մասին: Փիլիսոփաներից մեկը ծիծաղը կոչել է «հոգու ձայն»:

Օրվա խորհրդի հետ կապված զրուցեցինք մի քանի ուսանողների հետ:«Ապրիլի մեկը մեզ համար կոնկրետ իմաստ չունի, բայց տոնը այնքանով է լավ, որ ուրախանում ենք, միմյանց խաբում ենք, հատկապես` դասախոսներին… Չնայած դա միշտ չէ, որ հաջողվում է՚,- ասաց նրանցից մեկը:

Իսկ ահա դասախոսները լրջորեն անդրադարձան տոնի խորհրդին և մեզ հետ զրույցում մի քանիսը գիտական բացատրություն տվեցին, որոնցից մեկն էլ սա է.«Կատակի, հումորի նպատակը դրական հատկանիշերով օժտված անձի կամ երևույթի առանձին թերությունները ցույց տալն է և դրանց վերացմանը նպաստելը: Մարդկային փոխհարաբերություններում առանց հումորի բարդ է լուծել ծագած խնդիրները: Հումորն օգնում է շատ հարցերից խուսափել, շատ հարցերի ավելի թեթև նայել: Եվ այսօր մենք էլ ենք փորձում հումորով ընկալել ուսանողների կատակները»:

Ամեն դեպքում շատ հաճելի է, երբ մարդկանց դեմքին ժպիտ կա, և երևի կարևոր չէ` այդ ժպիտը երջանկության թե ընդամենը այսրոպեական հումորի արդյունք է: Ինչպես ժամանակին Վիկտոր Հյուգոն է ասել` մեկ էլ տեսար մարդն իր ծիծաղով լիովին մատնեց իրեն, և դուք միանգամից ճանաչեցիք նրա ողջ ներաշխարհը:

Ուրեմն, եկեք ոչ թե խաբելով միմյանց ժպիտներ պարգևենք, այլ առողջ հումորի միջոցով, քանի որ հումորը մեծ ուժ է. ոչ մի բան այնպես չի մերձեցնում մարդկանց, ինչպես ջինջ, անչար ծիծաղը: Իսկ ծիծաղի հիմնական պայմանն անկեղծությունն է:

Ծիծաղի դրական ազդեցության մասին կարծես ամեն ինչ ասվեց:

Չասվեց միայն մի բան. կարո՞ղ է ծիծաղը բացասաբար ազդել մարդու վրա:

Խոսքն այն դժբախտ դեպքերի մասին չէ, երբ ծիծաղի ժամանակ շնչարգելությունից մահացության դեպքեր են գրանցվել:

Խոսքն այն մասին է, թե ինչպես կարող է ծիծաղը նյարդայնացնել:

Ասածս անհավանական չի թվա, եթե հիշենք ներկայումս հեռուստատեսությամբ ներկայացվող կոմիկական հաղորդումների ու ներկայացումների ժամանակ կադրից դուրս այնքան հաճախակի հնչող անիմաստ ու գռեհիկ հռհռոցը, որը նպատակ ունի անգլիական հումորի օրինակով հանդիսատեսին հուշել, թե որտեղ պետք է ծիծաղել...

***
Գեղեցիկ հայերենով խոսելու մասին իմ դիտողությանն ի պատասխան ծանոթներիցս մեկը նշեց.

- Շատ ես ասում հայերեն խոսեք: Ասա խնդրեմ` խոխմա բառի փոխարեն ի՞նչ օգտագործեմ:

- Հրեական ծագմամբ այս բառի փոխարեն օգտագործիր զավեշտ բառը, որը և գեղեցի´կ է, և հայերե´ն:

 

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 1098 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 4.2/18
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar