2012թ.-ի առաջին եռամսյակում Facebook-ի մաքուր եկամուտը նվազել է 12%-ով - 24 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 24 » 2012թ.-ի առաջին եռամսյակում Facebook-ի մաքուր եկամուտը նվազել է 12%-ով
20:06
2012թ.-ի առաջին եռամսյակում Facebook-ի մաքուր եկամուտը նվազել է 12%-ով

2012թ.-ի առաջին եռամսյակում աշխարհի խոշորագույն սոցցանցի` Facebook-ի մաքուր եկամուտը անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ նվազել է 12%-ով` կազմելով 233 մլն դոլար: Ընկերության հասույթը աճել է 45%-ով` կազմելով 1,058 մլրդ դոլար` անցած տարվա նույն ժամանակահատվածի 731 մլն դոլարի դիմաց: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նույն աղբյուրի համաձայն` 2012թ.-ի մարտ ամսվա դրությամբ սոցցանցում գրանցված է 901 մլն օգտատեր, որոնցից 526 մլն-ն ամեն օր օգտվում է սոցցանցից: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 41%-ով ավելի է: Հիշեցնենք նաև, որ ընկերությունը պատրաստվում է բաժնետոմսերը դուրս բերել ամերիկյան բորսա և մի քանի միլիարդ դոլար ստանալ դրա դիմաց: Այս պահին փորձագետները Facebook-ի կապիտալիզացիան գնահատում են 100 մլրդ դոլար:

 

Բաժին: Facebook.com | Դիտումներ: 715 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar