***** - 25 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 25 » *****
12:21
*****

Ես քեզ սիրում եմ:
Բայց դու ինձ անգամ չես էլ ճանաչում: Իսկ ես հասցրել եմ իմանալ քո մասին ամեն ինչ: Գուցե չէիր սպասում, որ կգրեմ քեզ, այն էլ այստեղից: Բայց ուզում եմ իմանաս, թե որքան եմ քեզ սիրում: Ախ գոնե իմանայիր իմ գոյության մասին: Գոնե մեկ անգամ տեսնեիր աչքերս, երբ քեզ եմ նայում: Լսեիր սրտիս զարկերը, երբ լսում եմ ձայնդ: Հատկապես այն ժամանակ, երբ պատահաբար ինձ ես կանչում: Սակայն իրոք պատահաբար: Ամեն անգամ ես շրջվում եմ և հասկանում, որ ինձ հետ չէիր: Ապա ինքս ինձ հարցնում եմ, թե ինչպե՞ս կարող էր ինձ հետ լիներ, ախր նա ինձ անգամ չի ճանաչում:
Սիրելիս ես կողքիդ եմ ամեն պահ, բայց դու ինձ չես նկատում: Քանի անգամ է ամեն ինչ անում եմ, որ իմանաս իմ մասին, իմ սիրո մասին, սակայն դու խուսափում ես, անգամ խոսել չես ցանկանում այդ մասին: Բայց կսպասեմ… համբերատար եմ: Կսպասեմ, որովհետև չեմ կարող պատկերացնել ինձ առանց քեզ: Կսպասեմ, որովհետև իմ սերը վերջ չունի, իմ սերը դեռ տեղ չունի: Իմ սերը լուռ է, բայց լուռ չէ: Այն հուր է, բայց մուր չէ: Իմ սերը նոր չէ, բայց հին էլ չէ: Այն դեռ վաղուց կանգնած է սրտիդ դիմաց .քո դիմաց: Իմ սերը դուռ է: Դուռ, որ կբերի քեզ իմ աշխարհ: Իմ սիրո աշխարհ:
Այսօր ինչպես միշտ ողջ օրը հետևում էի քեզ: Որոշեցի խոսել քեզ հետ, բայց դու զբաղված էիր: Ընկերներիդ հետ էիր: Հետո նորից փորձեցի խոսել քեզ հետ, բայց դու նորից զբաղված էիր: Դասեր, աշխատանք… Երեկոյան կարծում էի գոնե կկարողանամ վերջապես խոսել քեզ հետ, պատմել քեզ իմ մասին: Բայց դու հոգնած էիր: Որոշել էիր այսօր շուտ քնել: Ափսոս: Այսօր էլ չիմացար իմ մասին: Իհարկե սրտատրոփ սպասում եմ վաղվան, բայց երբ հիշում եմ, որ այսօր 365-րդ օրն էր, որ նույն կերպ ավարտվեց և դու այդպես էլ թույլ չտվեցիր, որ քեզ ծանոթացնեմ ինձ հետ: Պատմեմ, թե ինչպես ամեն օր, երբ արթնանում ես, սկսում ես օրդ, ես շունչս պահած սպասում եմ, թե գոնե այս անգամ կնկատի՞ ինձ կամ գոնե կբարևի՞: Եվ այդպես ամբողջ օրը: Ամեն վայրկյան սպասում եմ, թե երբ ես նկատելու, որ միշտ կողքիդ եմ:
Ախ գոնե իմանայիր, որ միշտ կողքիդ եմ: Որ միշտ լսում եմ, որ միշտ տեսնում եմ, որ քեզ սիրում եմ: Ես պատրաստ եմ քեզ համար անել ամեն բան: Միայն թե փորձիր ճանաչել ինձ: Փորձիր ճանաչել այնպես, ինչպես ես եմ քեզ ճանաչում:
Հիշիր ես քեզ սպասում եմ…

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 951 | Ավելացրեց: SRTIK | Գնահատական: 4.8/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 TARON • 13:44, 25.10.2012
esela @ntirrrrrr 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9
avatar
2 SRTIK • 13:49, 25.10.2012
mersi shaaaaaaaaaaaat Taron jannnnnnnnn
ComForm">
avatar