)))))* - 7 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 7 » )))))*
17:44
)))))*

Սկսել եմ կասկածել գոյությանդ վրա: Կա՞ս...
Իսկ կար ժամանակ, որ համոզված էի: Որ կաս:
Մատներիցս ստեղնաշարին փոխանցվող կարոտը քանի գնում՝ դառնում է ավելի ստվար ու անանցանելի:
Օրական ինձ հատկացված "Դու"-ն իրականում այնքան քիչ է, որ զարմանում եմ անկեղծորեն. ինչպե՞ս ես կարողանում թևավորել ներաշխարհիս յուրանքանչյուր` մինչ այդ չբացահայտված անկյունը:
Արյանս բաղադրության մասը դարձող Գարունը թքած ունի ողջամտության բոլոր կոչերի վրա, որ ուղեղս է վանկարկում:
Գարնանայինանձրևի խելքահան անող շնչի հետ, այդ շնչի հետ համահունչ քայլելիսամենասիրածս երգերն եմ լսում: Աշխարհի լավագույն երգիչների կատարմամբ:Ասես հետս քայլեն:
Ծաղկածծառերի տեսքից սիրտս այնպես է նվաղում, որ ցինիզմիս անխախտ հիմքերը ներքիներկրաշարժ են ապրում: Այլոց համար անտեսանելի ավերածություններով:
Փլատակների տակ մնացած անարյուն արյունահոսող հոգիս գտնում եմ շատ հեշտությամբ:
Լույս է տալիս:
Քո լույսն է:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 876 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar