16 փաստ ձմերուկների մասին - 22 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 22 » 16 փաստ ձմերուկների մասին
18:47
16 փաստ ձմերուկների մասին

Ձմերուկը շոգին դիմանալու ամենալավ միջոցն է: Ես էլ ձմերուկ շատ եմ սիրում, դրա համար որոշեցի ինֆորմացիա հավաքել դրանց մասին,,, Ուուու կգրեմ ձմերուկների ամենահետաքրքիր ու անհրաժեշտ փաստերի մասին,,Ուրեմն սենց՝
1. Օգոստոսի 3-ը Ձմերուկի համաշխարհային օրն է /չգիտեմ ինչքանով է համաշխարհային… երևի Հայաստանը համաշխարհայինի մեջ չի մտնում, որովհետև կյանքում չէի լսել այդ տոնի մասին/
2.Ձմերուկը ՛՛ծագումով՛՛ աֆրիկացի է… ՛՛Ծնվել է՛՛ Աֆրիկայի Կալախարի անապատում /կյանքուում մտքովս չէր անցնի, որ ձմերուկը անապատում կարող է աճել/
3.Ձմերուկի 90%-ից ավելին ջուր է…
4.Ձմերուկը ավելի շուտ բանջարեղեն է, քան միրգ..
5.Ձմերուկ թՅուրքերենից թարգմանաբար նշանակում է ՛՛էշի վարունգ՛՛,,իսկ պարսեկերնից թարգմանաբար ՛՛ձմերուկ՛՛ նշանակում է ՛՛սեխ՛՛
6.Ձմերուկը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ /А, B6, C/ և երկաթ:7.Ձմերուկների աճեցման համաշխարհային լիդերն է բնականաբար Չինաստանը,,, /պատկերացնում եք ձմերուկի վրա գրված լինի MADE IN CHINA /
8.Ձմերուկի մեջ կա բավականին մեծ քանակությամբ լիկոպեին, որը չգիտեմ ըստ էության ինչ է…9.Սովորական և վայրի ձմերուկների խաչասերումից ստացվել է դեղին գույնի հիբրիդ, որը վաճառքում կա /բայց բնականաբար Հայաստանում մի 20 տարուց կլինի/
10.Ձմերուկը բարձրացնում է տրամադրությունը /չգիտեմ ինչքանով է սա ճիշտ, բայց իմ տրամադրությունը միիիշտ բարձրացնում է/
11.Վիետնամում ձմերուկը Նոր տարվա սեղանի անբաժանելի մասնիկն է: Այն համարվում է այդ տոնի թալիսմանը /ոնց որ Հայաստանում՝ խոզի բուդը/
12.Հին Եգիպտոսում փարավոններին թաղելիս նրանց հետ էին դնում նաև ձմերուկներ, որպեսզի նրանք անդրշիրիմյան աշխարհ հասնելու ճանապարհին կարողանան իրենց քաղցը հագեցնել,,, /դեմք են եղել հին եգիպտացիները/
13.Իսկ ճապոնացիները առաջինն էին, ովքեր սկսեցին աճեցնել քառակուսի ձմերուկներ: Սա ֆինանսական առումով ավելի ձեռնտու է, քանի որ քառակուսի ձմերուկները ավելի քիչ տեղ են զբաղեցնում, ուստի ավելի հարմար է տեղափոխել և պահպանել:14.Ձմերուկից կարելի է ստանալ ձմերուկի մեղր, որը կորվում է ՛՛նարդեկ՛՛:Ի դեպ, կես լիտր ձմերուկի մեղր ստանալու համար անհրաժեշտ է 10 կիլոգրամ ձմերուկ ունենալ
15. Կալիֆորնիայում կարելի հանդիպել այնպիսի մի երևույթի, որը կոչվում է ՛՛ձմերուկի ձյուն՛՛: Անձրևը ունի ձմերուկին շատ նման համ և հոտ: Գիտնականները ձյան մեջ հայտնաբերել են գերփոքր ջրիմուռներ, որոնք այսպիսի ձյան ՛՛մեղավորներն են՛՛:
16. Եթե ուզում եք ստուգել, թե որքան է ձմերուկում նիտրատների պարունակությունը, դրա մի կտորը դրեք ջրով բաժակի մեջ. եթե ջուրը ներկվի կարմիր կամ վարդագույն, ուրեմն այդ ձմերուկը պետք չէ ուտել, քանի որ նրա մեջ նիտրատների պարունակությունը գերազանցում է նորման:

 

Բաժին: Մի ' վնասիր ինքդ քեզ | Դիտումներ: 1184 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 4.6/11
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 3
avatar
1 AnnaRM • 20:08, 24.07.2012
gjweeeeeeeeemMMmMmm
avatar
2 shushanik • 16:19, 25.07.2012
mi gjvi hap ara
avatar
3 shushanik • 16:19, 25.07.2012
10 10 10 10 10
ComForm">
avatar