15000 անվճար էլեկտրոնային գիրք և ամսագիր մեկ ծրագրում - 11 Հուլիսի 2011 - Status4ka.Ru
Այսօր 03.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 11 » 15000 անվճար էլեկտրոնային գիրք և ամսագիր մեկ ծրագրում
19:21
15000 անվճար էլեկտրոնային գիրք և ամսագիր մեկ ծրագրում

Շարունակելով էլեկտրոնային գրականությանը ձոնված իմ «մատենաշարը», ձեզ եմ ներկայացնում ebooks վարկածով CNet պորտալի աշխարհի չեմպիոն MartView ծրագիրը, որի միջոցով կարող եք բեռնել և կարդալ ինչպես ծրագրի սեփական .mart ֆորմատի, այնպես էլ .pdf ֆորմատի ամսագրեր և գրքեր: Ծրագրի օն-լայն գրադարանում առկա են գրեթե 15000 անվճար ֆայլեր, որոնցից 9000-ն անգլերեն են, 300-ը ռուսերեն, իսկ իմ 5 գրքերն` հայերեն :)

Martview-ն ունի ընթերցման երեք ռեժիմ` թերթվող գիրք, հորիզոնական սլայդ և ուղղահայաց սլայդ, ինչպես նաև էջերի մանրանկարները դիտելու հնարավորություն, որի շնորհիվ կարող եք միանգամից բացել ձեզ հետաքրքրող էջը: Մենյուի «Download e-books» կոճակի միջոցով կարող եք գրքեր բեռնել Martview գրադարանից, իսկ «Upload e-books»-ի միջոցով, հակառակը` ավելացնել ձեր գրքերը ծրագրի կայքում և դրանք անվճար բեռնելու հնարավորություն ընձեռել:
Թեև ծրագիրն հնարավորություն է տալիս կարդալ և իր գրադարանում ավելացնել նաև .pdf ֆայլեր, առկա բարդություններից խուսափելու համար ավելի հարմար է «Create e-book» կոճակի միջոցով նախ փոխարկել .pdf ֆայլերը .mart-ի, ապա նոր սկսել դրանց հետ աշխատանքը: Իսկ օն-լայն գրադարանի գրքերն ընթերցելու ընթացքում դրանք կարող եք տեղադրել նաև ձեր facebook-ի կամ Twitter-ի էջերում` օգտվելով համապատասխան կոճակներից:


Bookshelf բաժնում կարող եք ստեղծել թղթապանակներ և դասավորել ձեր գրքերն ու ամսագրերն ըստ տարբեր չափանիշների: Ծրագրի ներսում տվյալ գործողությունը կատարելու հետ կապված խնդիրներ կան, այդ պատճառով էլ գրքերը դասավորելու համար կարող եք բացել Martview-ի ստեղծած թղթապանակը (լռելյայն կարգավորումներում այն գտնվում է C:/My e-books հասցեում) և դասավորել գրքերը սովորական ֆայլերի պես:

Թեկուզ Martview-ն իսկապես կարելի է համարել էլեկտրոնային գրքերի ընթերցման համար նախատեսված ամենաթեթև և հասանելի ծրագիրը, ավելի «պրոֆեսիոնալ» ընթերցողները դրանից օգտվելիս կզգան թե էջանշանների, թե նշումների, թե հավանած հատվածները կտրատելու հնարավորությունների պակասը: Դա իհարկե չի նշանակում, որ ծրագիրը չարժե ունենալ ու դարձնել, գոնե, ամսագրեր ընթերցելու համար նախատեսված գործիք: Այն անվճար կարող եք բեռնելԱՅՍՏԵՂԻՑ, իսկ գրադարանում առկա լավագույն գրքերը`սեղմելով «Download e-books» կոճակը և ընտելով հայերեն լեզուն:




 

Դիտումներ: 3010 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 Syuzanna • 21:20, 12.07.2011
good hetqrqir chragir e isk vortexic kareli e ajn derq berel
avatar
2 ARTUR • 22:29, 12.07.2011
ComForm">
avatar