13 բացթողում, որոնք կարող են վանել տղամարդուն կնոջից - 20 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 20 » 13 բացթողում, որոնք կարող են վանել տղամարդուն կնոջից
15:28
13 բացթողում, որոնք կարող են վանել տղամարդուն կնոջից
Կանայք սիրում են գրավել տղամարդկանց ուշադրությունը շքեղ դիմահարդարման, արհեստական թարթիչների և կեղծամների օգնությամբ: Սակայն պարզվում է, որ հակառակ սեռին հմայելու համար գործադրված ջանքերը կարող են հակառակ արդյունքն ունենալ: Իրականում տղամարդիկ նախընտրում են առանց շպարի, բնական տեսքով կին տեսնել: Բացի այդ, պետք չէ մոռանալ անձնական հիգիենայի մասին, որը գեղեցիկ հարդարված դեմքից ավելի կարևոր է արական սեռի համար, գրում է YahooNews.com-ը:

 

Կայքն այս թեմայով տղամարդկանց 12 կարծիք է հրապարակել , որոնք հետաքրքրիր կլինի նաև կանանց ` դրանցից համապատասխան հետևություններ անելու համար:

1. «Նյարդերիս վրա ուղղակի ազդում է, երբ կանայք չափից ավելի ժամանակ են վատնում շպարվելու վրա: Երբեմն այդ գործընթացը մի ամբողջ հավերժություն է տևում». Քրիստոֆեր

2.«Ինձ նյարդացնում է, երբ կանայք առավոտյան աշխատանքի գնալիս բարձրակրունկ կոշիկներով են քայլում խոհանոցի և լոգարանի սալիկներով և տհաճ կտկտացնում». Պաբլո

3.«Ես շատ պահանջկոտ եմ բերանի խոռոչի մաքրության հարցում: Կողակիցս ևս պետք է պատշաճ ուշադրություն դարձնի հիգիենայի կանոններին, ինչը կարևոր դեր է խաղում մեր ինտիմ մտերմության համար». Ռոդ

4.«Տանել չեմ կարողանում, երբ կինը լողանալուց հետո թաց մազերով պառկում է բարձիս: Դա ինձ տհաճ զգացողություններ է պատճառում». Ջեֆ

5.«Իմ կինը ուշ-ուշ է ներկում մազերը, և ինձ դուր չի գալիս տեսնել դրանց սպիտակած արմատները». Անանուն

6.«Ընկերուհուցս ինձ կարող է վանել օծանելիքի բույրը: Իրականում ես ավելի շատ նախընտրում եմ նրա մարմնի բնական հոտը». Ջոշ

7.«Կցանկանայի, որ ընկերուհիս ավելի հաճախ դիմեր մատնահարդարի ծառայությանը և գումար չխնայեր եղունգների խնամքի ու հարդարման հարցերում». Շոն

8.«Ինձ դուր չեն գալիս արհեստականորեն երկարացված մազերը: Գուցե դրանք արտաքուստ գեղեցիկ են, սակայն դրանց տհաճ է ձեռք տալ». Ռոբերտ

9.«Ես չեմ սիրում , երբ լոգանք ընդունելուց հետո կինս 30 րոպե մարմնին փափկեցնող լոսյոն է քսում: Իմ կարծիքով դա պարզապես ժամակի զուր վատնում է». Առ Դի Էս

10.«Իմ կարծիքով դնովի թարթիչները պարզապես ծիծաղելի են և նայողն անմիջապես տեսնում է, որ դրանք արհեստական են: Ես նախընտրում եմ բնական կանանց». Լինդ

11.«Նույնիսկ շատ գեղեցիկ կնոջից ինձ կարող է վանել անտեղի արված մեծ դաջվածքը». Անանուն

12.«Տանել չեմ կարողանում, երբ լողասենյակի հատակին և լվացարանին մազեր են մնում: Կցանկանայի, որ կանայք ավելի ուշադիր լինեին և մաքրեին լողասենյակը այն օգտագործելուց հետո»


 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 1175 | Ավելացրեց: HOVO | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar