10 շատ սեքսուալ խորհուրդ - 27 Նոյեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » 10 շատ սեքսուալ խորհուրդ
13:52
10 շատ սեքսուալ խորհուրդ

Այն կանանց համար, ովքեր ցանկանում են, որ իրենց սիրեն: 

1. Մտածիր սեքսի մասին  Ընդունված է, որ տղամարդիկ սեքսի մասին ավելի հաճախ են մտածում, քան կանայք: Գուցե այդ պատճառով են նրանք մեզնից շատ ցանկանում սեքսով զբաղվել: Աշխատիր օրվա ընթացքում մտքում երևակայել սեքսի մասին, հիշել, թե ինչպիսին է այն, երազել, թե ինչպիսին կլինի: Տղամարդիկ դա միանգամից կզգան, և կհայտնվեն կողքիդ: 

2. Դիպչիր քեզ  Նախ դա սեքսուալ է, այն էլ որքան սեքսուալ: Իսկ հետո դա միակ միջոցն է ինքդ քեզ ճանաչելու, հասկանալու, թե ինչ ես սիրում, ինչն է քեզ հաճույք պատճառում: Իսկ եթե իմանաս, թե ինչից ես հաճույք ստանում, այլևս բաց չես թողնի այդ հնարավորությունը: 

3. Սեքսի համար հարմար է ցանկացած տրամադրություն  Եթե նյարդայնացած ես կամ զայրացած, արյունը գլխիդ է խփել, իսկ մկաններդ լարվել են, ապա դա հիանալի առիթ է լիցքաթափվելու համար: Լավ սիրուհին միշտ ժամանակ ու առիթ կգտնի սեքսի համար: 

4. Վայելիր քեզ  Ինքդ քեզ նվերներ արա, գեղեցիկ ներքնազգեստ կրիր, թանկարժեք օծանելիք ցանիր, համեղ ուտելիք կեր: Բայց դա դեռ ամենը չէ: Երբ մենք ինչ-որ բան սիրում ենք, մենք հոգ ենք տանում դրա մասին: Այնպես որ, լիարժեք սիրիր քեզ. զբաղվիր սպորտով, ճիշտ սնվիր, մաքուր օդ շնչիր, շատ քնիր և զբաղվիր սեքսով: 

5. Սիրիր մերկությունը  Որքան շատ ժամանակ ես անցկացնում մերկ վիճակում, այնքան ավելի լավ ես ճանաչում քեզ ու քո մարմինը և այնքան ավելի վստահ ու հարմարավետ կզգաս քեզ հագնված վիճակում: 

6. Սիրախաղ արա  Որքան էլ սիրահարված լինես, որքան էլ վատ տրամադրություն ունենաս, հիշիր, որ քո շուրջ բազմաթիվ տղամարդիկ կան: Մի հեռացրու քեզ նրանցից: Էներգիայի փոխանակումը սեռերի միջև մարդուն տոնուսի մեջ է պահում: 

7. Արա առաջին քայլը  Տղամարդկանց մեծ մասին դուր է գալիս, երբ կինը նախաձեռնող է լինում, լինում է անմիջական և կարողանում է վարել զրույցը: 

8. Ակնկալիր, որ սիրելիդ անկողնում լավն է լինելու  Հավատա սիրելիիդ: Որքան անկեղծորեն հիանաս նրանով, այնքան նա ավելի մեծ ջանքեր կգործադրի մեր սպասելիքներն արդարացնելու համար: 

9. Պահանջիր օրգազմ  Առանց օրգազմի սեքսուալ կյանքդ հագեցած ու լիարժեք չի լինի: Այնպես որ տանջիր սիրելիիդ, խոսիր նրա հետ, ստիպիր ճանաչել մարմինդ և կանգ մի առ, մինչև չհասնես ուզածիդ: 

10. Սեքսն ընտրություն է  Մտածում ես` սեքսուալ ծնվո՞ւմ են: Ո՛չ: Մտածում ես, որ չափազանց հոգնած ես: Հիմար արդարացում: Սեքսն ընտրություն է, և դու պետք է այն կատարես:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 894 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar