10 նշան, որ նա պատրաստվում է ձեզ լքել - 13 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 13 » 10 նշան, որ նա պատրաստվում է ձեզ լքել
16:28
10 նշան, որ նա պատրաստվում է ձեզ լքել

Ինչպե՞ս հասկանալ, որ տղամարդը պատրաստվում է ձեզ թողնել:

Ձեր հարաբերություններում որևէ բան է փոխվե՞լ, և ձեզ թվում է, որ ձեր առջև անծանո՞թ է: Բացառված չէ, որ սիրած տղամարդը ձեր կյանքից հեռանում է, առանց որևէ նախազգուշացման, ուղղակի նրա համար, որ չի կարողանում ասել, որ որևէ բան այն չէ:

Եթե դուք ցանկանում եք ժամանակ շահել և փորձել ուղղել իրավիճակը` ուշադրություն դարձրեք հետևյալ նշաններին:

 

1. Նա գնալով ավելի հազվադեպ է զանգում և գրում

Եթե առաջ օրը գոնե մեկ անգամ դուք տեսնում էիք նրա հեռախոսահամարը ձեր հեռախոսին, ապա այժմ կարճ հաղորդագրություններն ուղղակի մոռացված են: Նա նույնիսկ չի պատասխանում ձեր զանգերին: Ամեն ինչ պարզ է` ձեզ պետք` դուք եք զանգում, իսկ մտերմիկ զրույցները հասցվել են նվազագույնի:

2. Նա դադարել է նուրբ լինել

Նուրբ և հուզիչ խոսքերը մոռացվել են: Նա այլևս նուրբ և հոգատար սիրելին չէ, ում դուք հանդիպել եք: Քնքշանքները և համբույրները գնալով ավելի հազվադեպ բնույթ են կրում:

3. Դուք կարծեք ոչինչ չունեք խոսալու

Բոլոր խոսակցությունները թվում են դատարկ: Եթե նա է սկսում խոսակցությունը, ապա միայն չեզոք թեմաների շուրջ, որոնք կապ չունեն զգացմունքների հետ: Նա փորձում է խուսափել ձեր ընդհանուր ապագայի մասին խոսակցություններից` փոխում է թեման կամ ձևանում է, որ ոչինչ չի լսել:

4. Նա անտարբեր է թվում

Նա անտարբեր է դարձել ձեր խնդրանքներին և որքան էլ դուք կրկնեք, միևնույն է լսում եք` «ուրիշ անգամ», «դեռ կհացնենք»:

5. Նա դյուրագրգիռ է դարձել, եթե ոչ` անտանելի

Կպնում է մանրուքներից, դատարկ տեղը պատմություն է սարքում: Միգուցե նա ուղղակի քաջություն չունի՞ ուղիղ ասելու, որ չի ցանկանում ձեր հետ շարունակել հարաբերությունները և անգիտակցորեն հույս ունի հասցնել ձեզ այնպիսի վիճակի, որ դուք ինքներդ ցանկանաք հեռանալ:

6. Նա մինչև ուշ գիշեր մնում է աշխատանքային վայրում

Եվ դա կարելի է հասկանալ: Եթե տանը նա գտնվում է սթրեսի մեջ, բնականաբար նա ցանկանում է ավել ժամանակ անցկացնել անհասանելի գոտում: Բացառված չէ, որ նա ընկնի աշխատանքային ազարտի մեջ. հրատապ գործերը օգնում են հանգստանալ և չմտածել անձնական խնդիրների մասին:

7. Դուք գնալով ավելի քիչ ժամանակ եք միասին անցկացնում

Թատրոն, ռեստորան, լավ ժամանց... ե՞րբ է վերջին անգամ դա եղել ձեզ մոտ: Եթե դուք միասին չեք ապրում` նա այլևս ձեզ չի հրավիրում իր մոտ, ընկերների կամ բարեկամների հետ հանդիպումներին:

8. Դուք գրեթե չեք զբաղվում սեքսով

Ամենայն դեպս ավելի քիչ, քան առաջ: Այնպիսի տպավորություն է, որ ձեր միջև գոյություն ունի ֆիզիկական հեռավորություն:

9.Նա բացեիբաց սիրահետում է ուրիշներին

Եվ անհարմար չի զգում նույնիսկ ձեր ներկայությունից: Ամեն դեպքում դուք մեկ է կլսեք` «այսպես խանդելը ուղղակի հիմարություն է»:

10. Նա պատրաստվում է «մի քիչ առանձին ապրել», եթե արդեն միասին եք ապրում

Բնականաբար նա ձեզ կբացատրի, որ դա ձեր հարաբերությունների լավացման համար է արվում, ուղղակի «պետք է ամեն ինչ կշռադատել» և բաժանումը միայն դրական կանդրադառնա ձեր հարաբերությունների վրա:


 Աղբյուր` LADYNEWS.am

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 631 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar