10 հարց, որոնք կարող են փոխել ձեր կյանքը և «առողջացնել» մոլորակը - 1 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 05.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 1 » 10 հարց, որոնք կարող են փոխել ձեր կյանքը և «առողջացնել» մոլորակը
14:34
10 հարց, որոնք կարող են փոխել ձեր կյանքը և «առողջացնել» մոլորակը
Հարց 1. Որպես սնունդ դուք օգտագործում եք… 

1-ին պատասխանը 1 միավոր է, 2-ը 2 միավոր է, 3-ը 3 միավոր, 4-ը 4 միավոր: 
Հիմնականում սեզոնային, թարմ և տեղական արտադրության մրգեր և բանջարեղեններ 
Հիմնականում թարմ սննդամթերք,սակայն դեմ չեք նաև որոշ սառեցված և պահածոյացված մթերքներ գնել: 
Հիմնականում սառեցված, պահածոյացված,ոչ սեզոնային և ներկրված սննդամթերքներ: 
Հիմնականում սառեցված, պահածոյացված,ոչ սեզոնային և ներկրված սննդամթերքներ և հաճախ սնվում եք ռեստորաններում: 

Հարց 2. Որքան հաճախ եք ուտում միս կամ ձուկ 
Երբեք: 
Ժամանակ առ ժամանակ` 1-3 անգամ շաբաթական: 
Շաբաթական 4-5 անգամ: 
Ամեն օր: 

Հարց 3. Դուք ապրում եք … 
Փոքր բնակարանում 
Միջին չափսի բնակարանում կամ փոքր առանձնատանը 
Ընդարձակ բնակարանում կամ ոչ մեծ առանձնատանը 
Մեծ առանձնատանը 

Հարց 4. Ձեր տունը … 

Շատ լավ ջերմամեկուսացված է և ջեռուցումից օգտվում եք միայն անհրաժեշտության դեպքում: 
Լավ ջերմամեկուսացված է, սակայն տունը չափից ավել է տաքացվում: 
Վատ է ջերմամեկուսացված: 
Վատ է ջերմամեկուսացված և համարյա ամբողջ ժամանակ տաքացվում է: 

Հարց 5. Ինչպե՞ս եք տաքացնում ձեր տունը: 
Գազով 
Ածուխով 
Փայտով 
Էլեկտրական էներգիայով 

Հարց 6. Ի՞նչ էներգիա եք օգտագործում ձեր տանը: 
Դուք օգտագործում եք քամու, արեգակի կամ ալընտարնքայի էներգիայի աղբյուրներից որևէ մեկը: 
Դուք խնայողաբար եք օգտագործում էլեկտրաէներգիան: 
Ձեզ չի մտահոգում սպառված էլեկտրաէներգիայի չափը: 
Դուք հաճախակի եք օգտվում էլեկտրական սարքավորումներից` թեյնիկ, տաքացուցիչ և այլն: 

Հարց 7. Տանը դուք օգտագործում եք: 
Միայն վերամշակված թուղթ, չեք օգտվում որևէ թերթից կամ ամսագրից: 
Հիմնականում վերամշակված թուղթ, ստանում եք նամակներ,ստանում եք մեկ տպագիր թերթ կամ ամսագիր: 
Հիմնականում չվերամշակված թուղթ,ստանում եք մեծ թվով նամակներ, մի քանի տպագիր թերթ կամ ամսագիր: 
Միայն չվերամշակված թուղթ, ստանում եք շատ մեծ թվով նամակներ, թերթեր ու ամսագրեր: 
Հարց 8. Դուք կամ ձեր ընտանիքը օգտվում եք մեքենայից: 

Երբեք/մենք մեքենա չենք ունեցել: 
Երբեմն: 
Ամեն օր: 
Ամեն օր երկար ճանապարհ գնալու համար: 
Հարց 9. Դուք կամ ձեր ընտանիքը օգտվում եք հասարակական փոխադրամիջոցներից: 
Երբեք: 
Երբեմն: 
Ամեն օր: 
Ամեն օր երկար` ճանապարհ գնալու համար: 
Հարց 10. Որտե՞ղ եք անցկացնում ձեր արձակուրդը: 

Տանը: 
Տանից ոչ հեռու, տեղական հանգստյան վայրերում: 
Մեկնում եմ այնպիսի վայր, ուր ինքնաթիռով կարող եմ հասնել մի քանի ժամում: 
Ինքնաթիռով մեկնում եմ որևէ էկզոտիկ վայր: 

Միավորներ: 
10 – 20 միավոր: Կեցցե՛ք: Դուք գիտակից քաղաքացի եք և խելացի սպառող: Ձեր ոտնահետքը կազմում է տարեկան 2-4 գլոբալ հա կամ 20-40000մ2: 
20 – 30 միավոր: Արդյունքը վատ չէ, սակայն, միանշանակ, բարելավման կարիք ունի: Ձեր ոտնահետքը կազմում է տարեկան 4-6 գլոբալ հա կամ 40-60000 մ2 :Այսպիսի կենսակերպով ապրելու համար կպահանջվի 2-3 մոլորակ: 
30 – 40 միավոր: Այսպիսի կենսակերպն անընդունելի է: Դուք ջանքեր պետք է գործադրեք` ձեր կենսակերպը փոխելու համար: Այսպիսի կենսակերպով ապրելու համար կպահանջվի 3-5 մոլորակ: 
Այնուհետև 36,000-ից հանում եք ստորև ներկայացված այն թվերը, որոնց պատասխանները դուք ընդունում եք և պարտավորվում եք կատարել: Կրճատելով՝ դուք կփոքրացնեք ձեր ոտնահետքը, որը և հանդիսանում է երկրագնդի <<առողջ>> լինելու գրավականը: 

Ինչպե՞ս կրճատել «էկոլոգիական ոտնահետքը»: 
Ես պարտավորվում եմ... 
Ցնցուղ ընդունելու տևողությունը պակասեցնել 3 րոպեով 660 մ2 
Հրաժարվել փոստով ուղարկված նամակների ստացումից 180 մ2 
Օգտվել «կանաչ » էներգիայի աղբյուրներից 3500 մ2 
Շաբաթը 2 անգամ մսի փոխարեն օգտագործել բուսական սննդամթերք 1600 մ2 
Օգտագործել վերամշակված թուղթ` չվերամշակվածի փոխարեն 540 մ2 
Կերակուր պատրաստելիս, կաթսան կամ թավան ծածկել կափարիչով 400 մ2 
5կմ-ից պակաս ճանապարհը գնալ ոտքով 590մ2 
Անձնական մեքենայում չօգտագործել օդորակիչ 510 մ2 
Անձնական մեքենայի փոխարեն օգտվել հասարակական փոխադրամիջոցներից 6300մ2 
Յուրաքանչյուր երկրորդ տարին արձակուրդն անցկացնել բնակավայրից ոչ հեռու 2100մ2 
Թեստը վերջացնելուց հետո կարող եք մեկնաբանություններում գրել, թե քանի միավոր եք հավաքել և քանի միավորով եք կրճատել ձեր ոտնահետքը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1196 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 5.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 3
avatar
1 rono16 • 18:56, 01.11.2012
havaqel em 15 miavor ev da shat lav e indz hamar
avatar
2 rono16 • 18:57, 01.11.2012
ES HAVAQEL EM 15 MIAVOR EV DA INDZ HAMAR SHAT LAV E
avatar
3 anna77 • 17:35, 02.11.2012
es havaqel em 17 miavor ev karcum em vor da lav e
ComForm">
avatar