10 բան, որոնց մասին կզղջաք 30-ից հետո - 11 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 11 » 10 բան, որոնց մասին կզղջաք 30-ից հետո
14:35
10 բան, որոնց մասին կզղջաք 30-ից հետո

30 տարեկանը որոշակի սահման է: Դա լավագույն տարիքն է գնահատելու կյանքը և աշխատանք տանելու սխալների շուրջ:

1. Դուք բոլորին պարտք եք

Երեսունից հետո հասարակության ճնշումը ձեր վրա մեծանում է: Կյանքի այս շրջանում դուք արդեն պետք է ունենաք տուն, ընտանիք և հաջող կարիերա: Եթե հույսերը չեն արդարացել և դուք հաջողության չեք հասել, դա չի նշանակում, որ ժամանակն է ձեզ անհաջողակ անվանել: Ձեր կյանքը նման չէ ձեր ընկերների, աշխատակիցների, դասարանցիների կյանքին: Հիշեք՝ ձեր կյանքը միայն ձեզ է պատկանում, և միայն դուք կարող եք որոշել, թե ինչ անել դրա հետ:

2. Ժամանակ չեք տրամադրում ծնողներին

Սա ամենամեծ բանն է, ինչի համար մարդիկ զղջում են` հասնելով այս տարիքին: Մենք այնքան քիչ ենք ասում ծնողներին, թե որքան ենք նրանց սիրում և այնքան քիչ ժամանակ ենք անցկացնում նրանց հետ: Այնինչ, պետք է ընդամենը գրկել, ասել մի քանի ջերմ խոսք:

3. Աշխատանքն առաջին տեղում է

Մենք այնքան ենք տարված մեր կարիերայով և նյութական խնդիրներով, որ մոռանում ենք ավելի կարևոր խնդիրների մասին: Փողերը և պաշտոնի բարձրացումները չեն փոխարինի այն արժեքավոր պահերը, որոնք դուք անց եք կացրել ձեր սիրած մարդկանց հետ: Սովորեք տարբերակել աշխատանքը և անձնական կյանքը:

4. Ծախսում եք ժամանակը բացասականի վրա

Դուք կարծում եք, որ 30-ի մոտ դուք ձեր շրջապատից «կջնջեք» մարդկանց, որոնք իրենց շուրջ բացասական էներգիան են տարածում: Սխալվում եք: Ամեն տարի դուք ավելի եք կապվում և ինչ-որ պահի ուղղակի վախենում եք մենակ մնալ: Եվ իզուր: Գնահատեք ձեր շրջապատը և վատատեսների հետ շփումը դադարեցրեք:

5. Համարում եք ձեզ շատ ծեր

Երեսունամյակը դա զարթոնք է: Իսկ մենք ավելի հաճախ լսում ենք հետևյալը. «Ես շատ մեծ եմ այս բանի համար»: Հավատացեք, դուք դեռ ահագին ժամանակ ունեք գնահատելու այս խոսքերի իմաստը, իսկ այժմ՝ ուղղակի ապրեք և վայելեք:

6. Առաջնահերթ չեք համարում ձեր հետաքրքրությունները

Հնարավոր է, դուք այն մարդկանցից եք, ովքեր ավելի շատ մտածում են շրջապատի բարեկեցության մասին: Հերիք է: Դարձեք մի քիչ եսասեր: Եթե դուք հետևեք այս խորհրդին 30-ում՝ ավելի քիչ զղջալու բան կունենաք:

7. Մոռանում եք ձեզ հետևել

Վնասակար ուտելիքը, նստակյաց կյանքը, ինքներդ ձեր հանդեպ ապատիկ վերաբերմունքն այն է, ինչ մենք բոլորս անում ենք: Հոգ տարեք ձեր առողջության մասին, աշխատեք ինքներդ ձեր վրա, մի թույլ տվեք ձեզ թուլանալ և վատ տեսք ունենալ: Ինչպես ասում էր հանրահայտ Կոկո Շանելը. «Ոչ ամեն կին է գեղեցիկ ծնվում, սակայն եթե նա այդպիսին չի դառնում 30-ի մոտ, ուրեմն նա ուղղակի հիմար է»:

8. Ռիսկի չեք դիմում

Բացասական փորձը ձեզ ստիպում է զգուշավորություն ցուցաբերել, սակայն երբեմն արժե չվախենալ: Կյանքը մեկ անգամ է տրվում, ձեր վախերի և անհանգստությունների պատճառով այն կարող է դառնալ անգույն: Ներկեք այն վառ զգացմունքներով:

9. Ապրում եք շռայլ

Բոլոր հարուստ մարդիկ խնայում են և կարողանում են ճիշտ ներդնել գումարները: Եթե դուք սովորել եք ծախսել փողերը աջ և ձախ, ապա 30 տարեկանում ձեզ մոտ կգան գիտակցումը և զղջումը: Խնայողությունները կօգնեն ձեզ զգալ ավելի ապահով և չվախենալ վաղվա օրվանից:

10. Քիչ եք ճամփորդում

Աշխարհը ձեր ձեռքերում է, իսկ դուք նախընտրում եք բազմոցին պառկել: Որքան անհավանական վայրեր, հիասքանչ բնատեսարաններ և հետաքրքիր մարդկանց դուք չեք կարողանա տեսնել: Մտածեք դրա մասին և տարբերակ գտեք ճանապարհորդելու:

 


 Ladynews.am

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 455 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 4.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar