Խոյ. Բարենպաստ օր է գործնական հանդիպումների,
հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերելու, լուրջ ֆինանսական
գործարքներ կնքելու համար: Այսօր կարելի է բարդ գործեր ձեռնարկել, դժվար
լուծելի նախագծեր իրականացնել ` չվախենալով անհաջողության մատնվելուց: Դուք
հնարավորություն ունեք նոր ներդրողներ, ազդեցիկ հովանավորներ գտնել, և
դրանում մեծապես ձեզ կօգնեն ձեր նոր գաղափարները, որոնց հետ չհամաձայնվել,
ուղղակի, անհնար է: Փոքր ինչ ավելի բարդ կզարգանան անձնական
հարաբերությունները, հատկապես` հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:
Ցուլ. Ձեզ
բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին
կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր
առմամբ, օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու
համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի:Իսկ
ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ անգամ ձեզ համար
թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք այս երևույթի
հոգեբանական ենթատեքստ կամ այլ խորքային պատճառներ` դուք ուղղակի հոգնել եք
և աշխատեք մի ինչ-որ ժամանակ միայնության մեջ լինել:
Երկվորյակներ. Այսօր
դուք ստիպված եք պայքարել ինքներդ ձեզ հետ. չափից ավելի շատ է հպանցիկ
ցանկություններին տրվելու և պարտավորություններն ու տված խոստումները
մոռանալու գայթակղությունը: Կամք դրսևորեք. տրվելով գայթակղությանը, դուք
բացում եք դուռը` անհաջողությունների շարանի առջև: Դրա հետ մեկտեղ, սա նաև
այն օրերից է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են
հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմադրելը: Զիջողականությունն
է այսօր շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձեր գրավականը:
Երեկոն նախընտրելի է անցնկացնել ընտանիքի հետ:
Խեցգետին. Վանեք
ձեզանից կասկածները և վստահեք ձեր նախազգացողությանը, այն հուսախաբ չի
անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու
համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված
պլանների վրա, կամ էլ հետևել բոլոր ավանդույթներին: Ցանկալի
կլինի օրը նվիրել նախկինում ծագած տարաձայնությունները հարթելուն:
Հնարավոր է լուրջ արդյունքների հասնել միայն այն դեպքում, եթե կարողանաք
սթափ գնահատականներ տալ և այդ տարաձայնություններում գտնեք ձեր չափաբաժինը:
Սակայն նաև պետք է պատրաստ լինեք անսպասելի շրջադարձերի և զերծ մնաք
ինքնախարազանումից:
Առյուծ. Օրը
կարելի է բավական հաճելի անցկացնել` առանց ձեր առջև բարդ հաղթահարելի
խնդիրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ
ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամանակ
կմնան ձեր դաշնակիցը:Շատ բարձր
մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ
տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և
սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով միանգամայն ռոմանտիկ բնույթ
կստանա:
Կույս. Սա
ստեղծագործական որոնումների, անսովոր գործողությունների օր է: Դուք ոչ
ստանդարտ որոշումներ եք կայացնում, սակայն միայն այն դեպքում, երբ դա
անվտանգ է, և ձեր նախազգացումը ձեզ չի խաբում: Դուք
էմոցիոնալ վերելքի մեջ եք, ինչը ձեզ օգնում է հաղթահարել օրվա բոլոր
դժվարությունները: Այսօր դուք թե’ աշխատում, և թե’ պարապության եք մատնվում
նույն ներշնչանքով, և երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կընկերակցեն
ձեզ: Բոլոր ձեր խոհարարական նորամուծությունները մեծ ոգևորություն կառաջացնեն ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ` հյուրերի մոտ:
Կշեռք. Հարմար օր է նոր հարաբերություններ սկսելու
համար` ինչպես գործնական, այնպես էլ` անձնական բնույթի: Այսօր ձեզ խաբելն
անհնար է, քանի որ ցանկացած ձեզ հասնող տեղեկություն դուք մանրազնին
ստուգում եք և ճիշտ եք անում, քանի որ դրանցից, ինչպես հետագան ցույց կտա,
շատ բան է կախված լինելու: Դուք հակված եք ձեզ ոչ բնորոշ գործողությունների, փորձարկումներ անելու, ռիսկի գնալու: Եթե
այսօր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի, կարող եք միանգամայն վստահ
լինել, որ դրանք կզարգանան ոչ այնպես, ինչպես մինչև հիմա է եղել:
Կարիճ. Ամորֆ
և հանդարտ օր է, երբ առանձնապես էական իրադարձություններ տեղի չեն
ունենում, սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակներում
հայտնվել: Առաջին հայացքից
անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի` նման
պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ, վերլուծել
նախկինում արվածը, ձեռք բերվածն ու բացթողումները, գնահատել ու
հետևություններ անել: Եթե այս ամենը երեկոյան սկսի ձեզ հոգնեցնել, ապա
լավագույն <դեղամիջոցը> համեմատաբար դատարկ փողոցներով թափառելն է`
մնալով ձեր մտքերի հետ:
Աղեղնավոր. Այսօր
ձեր թափած մեծ ջանքերի գնով կյանքը վերջապես նվերներ կմատուցի, որոնք
ընդունելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ այդ նվերները ձեզանում երկակի
զգացումներ են առաջացնում: Օրվա ընթացքում կարելի է ռիսկի դիմել, փորձել
նորը, համոզված եղեք` նախազգացումը ձեզ չի խաբի: Եթե
կարողանաք համեմատաբար զուսպ և հավասարակշռված պահվածք որդեգրել, ապա
կխուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են բարդացնել ձեր
հետագա հարաբերությունները: Անկախ ամեն ինչից, աշխատեք անկեղծ լինել ձեր զգացմունքներն արտահայտելիս, և դիմացինները դա կգնահատեն ըստ արժանվույն:
Այծեղջյուր. Թեթև,
անբռնազբոսիկ օր է, երբ դուք չունեք էլ լավ գաղափարներ, սակայն
հեշտությամբ յուրացնում եք ուրիշներինը (իհարկե, եթե դրանք արժանի են
ուշադրության) և իրականացնում դրանք լավագույն ձևով: Բոլոր
խնդրները չէ, որ հնարավոր է լինում լուծել, սակայն պարզ քննարկումներն էլ
օգտակար են դառնում: Ձեզ հաջողվում է ոչ միայն հաղթահարել սեփական
թուլությունները, այլև` օգնել դիմացիններին այդ բարդ գործում: Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել` ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի:
Ջրհոս. Օրվա
ընթացքում ձեզ լուրջ հաջողություններ են սպասում ֆինանսական գործերում.
Այսօր կնքած գործարքները շատ շուտով լուրջ եկամուտներ կբերեն:
Բանակցությունները հատկապես հաջող կընթանան կին-գործընկերների հետ, իսկ
տղամարդկանց հետ այսօր ավելի լավ է շփվել ոչ պաշտոնական մակարդակում:
Կարևոր հանդիպման գնալիս, հիշեք, որ հատկապես այսօր ձեզ մասին դատելու են
<ըստ հագուստի>, սակայն խուսափեք չափից ավելի արտառոց տեսքից,
նախապատվությունը տվեք փորձված մոդելներին: Շատ հարմար օր է ռոմանտիկ ժամադրության և սիրո խոստովանության համար:
Ձկներ. Այսօր
շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ
ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր
գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես առաջին հայացքից է թվում,
սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր
վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնել ձեր կողքին: Հնարավոր
են նոր ծանոթություններ, ասկայն հիշեք, որ դուք այսօր շատ զգացմունքային
եք և սուր եք ընկալում այն ամենն, ինչն ուրիշներին կարող է և անտարբեր
թողնել: