Խոյ. Այսօր դուք ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում մեծ
խանդավառությամբ: Պրոֆեսիոնալ պարտավորությունների կատարումը, սեփական և
ուրիշի խնդիրների լուծումը ձեզ օգնում են գլխից հանել տագնապալի մտքերը,
շեղվել տհաճ հիշողություններից: Զգույշ եղեք նոր ծանոթներ ընտրելիս` այսօր
ձեր հանդեպ ուշադրություն ցուցաբերող ոչ բոլորն են արժանի ձեր
վստահությանը: Բարենպաստ օր է բազմաբնույթ
իմպրովիզների, անսովոր գործողությունների, պարկեշտության շրջանակներից
դուրս գալու համար: Կարող են ուժեղ զգացմունքներ բորբոքվել, չի բացառված,
որ այսօր սկսած ռոմանտիկ հարաբերությունները շրջեն ձեր կյանքը:
Ցուլ. Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական
իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի
բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել` դուք հաստատ
կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների
նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը
առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման
ժամանակ; Օրը բարենպաստ է
ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք
հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:
Երկվորյակներ. Այսօր դուք ոչ մի կերպ չեք կարողանում
զսպել ձեր պոռթկումները, անգամ` եթե խոստովանում եք, որ դրանց հետևելը
հանգեցնելու է ապագայում խնդիրներ ունենալուն: Եվ բանը ոչ այնքան ինչ-որ
առանձնահատուկ խիզախության մեջ է, այլ այն բանում, որ դուք վստահ եք, որ
եթե ծագեն տհաճություններ, դուք կկարողանաք ապացուցել, որ դրանցում
մեղավորը մեկ ուրիշն է: Ցանկություն է
առաջանում մի ինչ որ բան փոխել անձնական կյանքում: Եկել է այն օրերից
մեկը, երբ նշանի ներկայացուցիչները աչքի են ընկնում աղետալի
անհամբերությամբ` նրանց համար անգամ կարևոր չէ, թե ինչ անել, միայն թե`
անել անմիջապես:
Խեցգետին. Աշխատեք զբաղվել հենց այն բաներով, որոնք ձեզ
մոտ հետաքրքրվածություն և խանդավառություն են առաջացնում: Ստիպել ինքներդ
ձեզ անել մի այնպիսի բան, որը թեկուզև կարևոր է, սակայն հրապուրիչ չէ,
այսօր անօգուտ է` դուք ամեն ինչ կխճճեք, ինչ-որ բան կմոռանաք,
կնայդայնանաք, իսկ արդյունքն էլ չի արդարացնի թափած ջանքերը: Կարելի
է երկարաժամկետ պլաններ կազմել, մտորել այն բանի շուրջ, թե ինչը
կցանկանայիք ձեր կյանքում փոխել: Այստեղ կարևորը չշտապելն է, քանի որ
փայլուն գաղափարները դեռևս դեպի ձեր պայծառ գլուխը շարժվելու ճանապարհին
են:
Առյուծ. Անբարենպաստ օր է շփումների համար` ինչ էլ որ
ձեզ ասեն այսօր շրջապատի մարդիկ, ասվածից ոչ մի բանը ձեզ դուր չի գալիս:
Դրա հետ մեկտեղ էլ նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու գործ
ունենալ ծայր աստիճան տհաճ անձնավորությունների հետ, և միայն ձեր
հազվագյուտ ինքնավերահսկման ունակության շնորհիվ դուք չեք ասում այն, ինչ
մտածում եք: Ձեր ճանապարհին հանդիպում են բազմաթիվ խոչընդոտներ, և դրանց
պատճառով մի շարք կարևոր հարցեր մնում են չլուծված, ինչն էլ ձեզ խիստ
նյարդանացնում է: Կարելի է ոչ թանկ կենցաղային տեխնիկա գնել, իսկ ահա հագուստ, աքսեսուարներ և զարդեղեն ձեռք բերելուց ավելի լավ է հրաժարվեք:
Կույս. Այսօր խնդիրները չեն բացառվում, սակայն դրանք
այնքան աննշան են, որ դրանց մասին անգամ հիշել չարժե: Իսկ ահա
հաջողությունների և հաղթանակների մասին կարելի է զրուցել: Օրը կնշանավորվի
զգալի նվաճումներով, ինչի համար երախտապարտ պետք է լինել առաջին հերթին ձեր
նախազգացմանը, որն այսօր չափից ավելի սուր է: Այսօր կարելի է և նոր գործեր
ձեռնարկել, արագ և գերազանց ձևով դրանք ավարտին հասցնել կօգնեն մարդիկ,
ովքեր ժամանակին ձեզանից կարևոր օժանդակություն և ծառայություններ են
ստացել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ և
ռոմանտիկ հրապույրներ:
Կշեռք. Պետք է խոսել ուղիղ և խաղալ բաց`
խորամանկություններն ու խարդավանքները բոլորովին այն չեն, ինչն այսօր ձեզ
կօգնի նպատակին հասնել: Բարենպաստ օր է շփումների, անձնական և գործնական
հարցեր քննարկելու համար, միայն թե դուք ներքուստ պետք է պատրաստ լինեք
փոխզիջումների, այլ ոչ թե դրանց մասին հայտարարեք` զրուցակցին
աշխուժացնելու համար:
Դժվար է գերագնահատել պլանավորման կարևորությունը: Անգամ եթե դուք
սովորաբար նախընտրում եք չհետևել ոչ մի գրաֆիկի, սա այն օրերից է, երբ պետք
է բացառություն անել: Նախապես ծրագրելով ձեր անելիքը, դուք շատ ավելի բան
կհասցնեք անել:
Կարիճ. Աշխատեք չշտապել` այսօր հենց’ շտապողականությունը
կարող է խնդիրների և թյուրիմածությունների պատճառ դառնալ: Եվ թող շրջապատը
ձեզ կոչ անի արագ գործելու` լսեք ոչ թե նրանց, այլ ձեր ներքին ձայնին:
Արժե կարգուկանոն մտցնել ձեր ֆինանսական գործերում, պարտադիր վճարումներն
անել: Իսկ ահա չպլանավորած գնումներից ավելի լավ է հրաժարվեք: Օրը
բարենպաստ է շփումների համար` դուք այսօր դուր եք գալիս մարդկանց, և նրանք
դա չեն թաքցնում: Ամեն կողմից ուշադրության նշանները,
հաճոյախոսությունները և նվերները չեն կարող ձեզ անտարբեր թողնել:
Օգնությունն ընդունեք միայն նրանցից, ում լիարժեք վստահում եք:
Աղեղնավոր. Օրը ձեզանից պահանջում է ակտիվ
մասնակցություն հասարակական կյանքում, անմնացորդ հետաքրքրվածություն
ուրիշների գործերի նկատմամբ: Սեփական մտահղացումների իրականացումը պետք
կլինի մի փոքր հետաձգել, բարեբախտաբար` կարճատև, քանի որ շատ շուտով դուք
դրանց ձեռնամուխ կլինեք նոր թափով: Օրը խոստանում է զգալի դրամական
մուտքեր` նշանի այն ներկայացուցիչներին, ում գործը կապված է շոու-բիզնեսի և
զվարճանքի ինդուստրիայի հետ: Ձեր դուր է
գալիս ուշադրության կենտրոնում լինելը, ընդ որում` դրան դուք հասնում եք
առանց լուրջ ջանքերի: Սակայն հիշեք, որ հաճոյախոսություններ շռայլող մարդիկ
միշտ չէ, որ անկեղծ են:
Այծեղջյուր. Օրը հաջող է դասավորվում: Բարենպաստ
միտումները թափ են հավաքում ժամանակի հետ, այդ իսկ պատճառով էլ կարևոր
գործերը և պատասխանատու հանդիպումները ավելի լավ է թողնեք օրվա երկրորդ
կեսին: Առավոտյան առկա վատ ինքնազգացողությունը երեկոյան կկարգավորվի: Այսօր
սովորականից ավելի բաց և անկեղծ եք. խուսափում եք ակնարկներից և երկակի
ֆրազներից, ինչից շրջապատը սկզբում զարմացած է, իսկ հետո հասկանում է, որ
ձեզ հետ շատ հեշտ ու հաճելի է գործ ունենալը: Հնարավոր են անսպասելի
ռոմանտիկ խոստովանություններ, չեն բացառվում կյանքում շրջադարձային
փոփոխություններ:
Ջրհոս. Օրվա առաջին կեսը անիմաստ գործերի և առանց լուրջ
պատճառների կոնֆլիկտներ ծագելու ժամանակահատվածն է: Դա ահռելի ծանրաբեռնում
է ձեր նյարդային համակարգը: Ցավոք, դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դա
ինքնուրույն դրանց հասնելն է: Այդ խնդրին վերաբերվեք ծայր աստիճան
պատասխանատվությամբ` չէ որ խոսքը գնում է ոչ միայն ձեր տրամադրության, այլ`
ինքնազգացողության: Օրվա երկրորդ կեսը շատ
ավելի հանգիստ և բարենպաստ ժամանակահատված է, ոը խոստանում է ամենատարբեր
գործերում բազմաթիվ հաջողություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ
դրսևորում են անզուգական գործարարական ունակություններ, կնքում խիստ
շահավետ գործարքներ:
Ձկներ. Ինչ էլ որ այսօր անելու լինեք, աշխատեք անել
ամենաբարձր մակարդակով: Բավական է, որ մի աննշան վրիպում թույլ տաք, և
անբարյացկամները անմիջապես կկառչեն դրանից, ցանկանալով վարկաբեկել ձեզ, կամ
կփորձեն փչացնել այն հարաբերությունները, որոնք ձեզ համար հատկապես թանկ
են: Աշխատեք ձեր հաջողությունների հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավել`
նախանձողներ ձեզ այժմ բոլորովին պետք չեն: Ձեզ
հետաքրքրող հարցերը քննարկեք միայն նրանց հետ, ում դա իրոք վերաբերում է,
մի բացեք ձեր գաղտնիքները նրանց առջև, ովքեր դեռևս չեն արժանացել ձեր
վստահությանը: