04 Դեկտեմբերի, 2013 Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը: - 4 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 4 » 04 Դեկտեմբերի, 2013 Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:
20:36
04 Դեկտեմբերի, 2013 Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:

Խոյ

Օրվա սպասումները կարող են արդարանալ, չնայած այն հանգամանքին, որ նվազել են հանգամանքների վրա ազդելու ձեր հնարավորությունները: Վերահսկողության տակ պահեք գործնական հարցերը, հատկապես, եթե հաջողությունը կախված է գործընկերների հետ փոխազդեցության արդյունավետությունից: Այժմ դուք կարիք եք զգում, որ ձեզ նկատեն, դրական գնահատական տան ձեր նվաճումներին կամ էլ ուղղակի գովաբանեն: Ձեր վարքագիծը երբեմն կարող է դառնալ կտրուկ ու ագրեսսիվ: Աշխատեք քաոսից ու միօրինակությունից խուսափել:

Ցուլ

Կարող են ի հայտ գալ խնդիրներ, որոնց համար լուծում այս պահին չի գտնվի կամ էլ հնարավոր չէ դրանց վրա որևէ կերպ ազդել: Ստպված եք զիջումների գնալ: Խուսափեք խարդավանքներից ու ձեր գրաֆիկը դարձրեք ավելի քիչ ծանրաբեռնված երկրորդական բաներով: Շփումը, այդ թվում նաև գործնական հարաբերությունները, այսօր ավելի լավ կլինի սահմանափակել: Կարող եք բախվել շրջապատի մարդկանց չմոտիվացված վիրավորանքների, նկրտումների, նախանձի հետ:

Երկվորյակներ

Օրվա ընթացքում կատարեք այն, ինչ ձեզանից պահանջվում է: Եթե բարդություններ են առաջանում, ձգտեք կառուցվածքային մոտեցում ցուցաբերել, մի ձգձգեք ոչինչ, ինչ կարելի է միանգամից շտկել: Առաջանում է որոշակի լարվածություն: Այժմ չարժե ուղղակի ռիսկի դիմել, թույլ մի տվեք, որ մարդիկ ձեզ ներքաշեն խարդավանքների մեջ: Որոնեք ու գտեք լարվածության թոթափման նորանոր մեթոդներ: Սիրո մեջ ուշադիր եղեք զուգընկերոջ զգացմունքների նկատմամբ, մի ճնշեք ու պահանջկոտություն մի ցուցաբերեք:

Խեցգետին

Օրը կարող է հանգիստ ընթացք ստանալ աճող լարվածության ֆոնի վրա: Խուսափեք որևէ փոփոխություն նախաձեռնելուց կամ որևէ գործի վրա համակ կենտրոնանալուց: Սակայն թուլանալ ևս չարժե հատկապես այն թեմաներում, որտեղ զգում եք ձեր դիրքերի թուլացումը: Կարող է սրվել մրցակցությունը, իսկ սպառնալիքը կարող է վրա հասնել անսպասելի տեղից: Մոտակա օրերին բաց տեղեր մի թողեք: Ճգնաժամային ժամանակահատված է գործընկերային հարաբերությունների համար: Մոտ օրերին կարող է առաջանալ խնդիր, որը վաղուց էր հասունանում:

Առյուծ

Մոտ օրերին անսպասելի լարվածություն կզգաք` անիմաստ կարևորություն հաղորդելով ամեն իրողության: Դուք հակված եք պնդելու ձեր սեփական կարծիքն ամեն տեղ, որտեղ անգամ չեք էլ նախատեսել ելույթ ունենալ: Կարելի է բախվել դժվարությունների հետ, բայց մի շտապեք ռիսկի տակ դնել ձեզ համար որևէ արժեքավոր բան: Անձնական կյանքում ավելի լավ կլինի ոչինչ չփոխել, բայցև չզսպել այն, ինչ դուրս է ձեր իշխանությունից: Լավ ժամանակ է կախվածություններից խուսափելու համար:

Կույս

Զգայականորեն հագեցած օր է: Իրավիճակները կարող են պարզությամբ չփայլել, հնարավոր են շահերի բախումներ: Դուք ինտուիտիվ մակարդակում կարող եք ձգտել հեռու մնալ կպչուն մարդկաց սիրալիրությունից: Հնարավորության դեպքում` աշխատեք տանը: Այսօր կարելի զիջումների գնալ, ինչ-որ բաներում սահմանափակվել: Աշխատեք ներքին հավասարակշռության պահպանման վրա, առայժմ մի շտապեք վերլուծել աշխատանքի արդյունքները: Ավելի շատ ֆիզիկական վարժություններ կատարեք, քայլեք, հետևեք հոգնության հետևանքով առաջացած մտքերին:

Կշեռք

Այսօր վերջապես կկարողանաք հանգստանալ: Զգայական ներգրավվածությունը կոլեկտիվային անցուդարձին կստիպի ձեզ լուծել հարցեր` կապված նորանոր դերաբախշումների հետ: Սպասեք նորությունների, հնարավոր է` ստիպված լինեք կարևոր ընտրություն կատարել: Եթե ինչ-որ կարևոր բանի հետ բախվեք, այդպես էլ պետք է լինի, չարժեք այդ իրողությունը դարձնել ողբերգություն: Աշխատեք օգուտներ քաղել ամեն ինչից ու աշխատեք կանխատեսել բարդացումները:

Կարիճ

Ոգեշնչվածությունն ու էներգիան առատ են, հնարավոր է` արժանի օբյեկտ չգտնեք դրանք կիրառելու համար: Որպեսզի օրը դատարկ չանցնի, անհրաժեշտ է ամբողջությամբ տրվել աշխատանքին: Մի ձգեք դեպի ձեզ դժբախտությունները, վանեք ոչ դրական մտքերն ու խորհրդածությունները, քիչ վիճաբանեք ու մի փորձեք ամբողջ աշխարհին բացատրել ձեր իրավացիությունը: Ուշադիր եղեք այն թեմաների նկատմամբ, որտեղ հնարավոր են բարդացումներ: Դիմեք օգնության, եթե զգում եք, որ միայնակ չեք կարողանում հարթել իրադրությունը:

Աղեղնավոր

Ձեր ստեղծագործական հնարավորությունները այժմ ստուգվում են անսպասելի բեռնվածությունների ու կոլեկտիվային անկայուն մթնոլորտի ֆոնին: Մի գործն արեք միանգամից` առանց մասնատելու: Միայն այդպես կարող եք անհրաժեշտ արդյունքի հասնել: Այժմ հակված եք մանրագույն բացթողումները նկատելու, դա մի դարձրեք սովորություն կամ զբաղմունք: Անձնական կյանքը կզարմացնի զգացմունքների պարադոքսալ զարգացումներով: Լավ կլինի սահմանափակեք ձեզ լրացուցիչ զգայական շփումներից:

Այծեղջյուր

Հետևեք որոշ զարգացումների նկատմամբ ձեր արձագանքին: Եթե սովորական նկրտումները ու ինքնասիրությունը գերակայեն ռացիոնալիզմի վրա, դուք կարող եք պարտվել: Մի համառեք, եթե ձեզ առաջարկում են օգնություն կամ ուղղակի հոգ են տանում ձեր մասին: Մի վերցրեք ձեզ վրա լրացուցիչ բեռնվածություն, բայց վերահսկեք ընդհանուր գործի թույլ օղակները: Հետաձգեք վերանորոգումը, սահմանափակեք էլեկտրականության հետ կապված աշխատանքները:

Ջրհոս

Իրադարձությունները զարգանում են ակտիվորեն: Մոտակա օրերին ինչ-որ բան կարող է արմատապես առաջընթաց արձանագրել, մի փորձեք իրավիճակն ավելի շիկացնել` ապացուցելով այն, ինչ ապացուցման կարիք չի զգում: Ձեր առաջադրած հարցերին պատասխաններ մի սպասեք, դրանք կարող են անսպասելի հուզական կոնտեքստ ունենալ: Լավ կլինի մի փոքր հանգստանաք, քանի որ կան թեմաներ, որոնք կարող են ինքնահոսի զարգանալ ու համապատասխան ընթացք ստանալ: Արձագանքեք նրանց խնդրանքին, ովքեր ժամանակին ձեզ օգտակար են եղել:

Ձկներ

Բարդ օր է: Վարքագծի սովորական սխեմաները կարող են չաշխատել: Խնդիրների լուծմանը մոտեցեք ստեղծագործաբար: Ճնշում մի գործադրեք մարդկանց վրա, մի օգտագործեք անձնական գրավչությունը ու հին կապերը: Լավ կլինի զբաղվեք սեփական նախագծերի առանձին մասերի դիտարկումով, որպեսզի զգաք, որ գործերևը ըթնանում են նորմակլ ընթացքով ու ձեր կյանքում վերջապես կարգուկանոն է հայտնվում: Ծայրահեղ ոչ ցանկալի է անտեսել անվտանգությունը:



 

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 684 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar