-Արժե՞, որ զույգը մինչեւ ամուսնանալը սեքսոլոգիական հետազոտություն անցնի
-Ի ուրախություն մեզ, երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը ավելի հաճախ են սկսել բժշկի դիմել: Կան զույգեր, որ խնդիր չունեն, բայց դիմում են հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման տենդենցից: Իհարկե, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել: Սա վերաբերում է նաև օրգանական եւ խրոնիկական բորբոքային հիվանդություններին, անպտղության խնդիրներին, սերմնահեղուկի հետազոտությանը: Նաև օգտակար են կանանց պարզունակ, ոչ ծավալուն հետազոտությունները: Սրանց նպատակն է պարզել յուրաքանչյուրի մոտ եղած խնդիրները եւ բուժել դրանք, որպեսզի հետո հարցեր չառաջանան զույգի մոտ: Ինչու չէ, նախաամուսնական խորհրդատվոթյունը ներառում է նաև սեքսուալության դրսևորումների և սեռական կյանքի փսիխոհիգիենայի մասին տեղեկատվություն, որը հաճախ կանխարգելում է որոշակի սեքսուալ դիսֆունկցիաների առաջացումը: