Հռչակագրում: 284 Ցուցադրվում ազդերը.: 61-80 |
Էջեր: « 1 2 3 4 5 6 ... 14 15 » |
Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը։
|
Ես ամենից շատ սիրում եմ ընկերոջը նրա համար, որ նա թերություններ ունի, որոնց մասին կարելի է խոսել նրա հետ։
|
Քայլ առ քայլ` առևտրի օրենքն է, սակայն ոչ ընկերության։ Առևտուրը ընկերություն չի ճանաչում, բայց և ընկերության մեջ չպետք է առևտուր լինի։
|
Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է։
|
Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված։
|
Ընկերությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժող, քան սերը։
|
Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում։
|
Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս։
|
Կենցաղային ոչ մի բարիք մեզ համար հաճելի չի լինի, եթե մենք վայելում ենք այն` չբաժանելով դա ընկերների հետ։
|
Անվստահելի հանգամանքներում էլ իմացվում է ընկերոջ հավատարմությունը։
|
Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է։
|
…Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, ապա պետք չէ լռության մատնել նրանց թերությունները։
|
Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։
|
Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։
|
Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը։
|
Ընկերությունն անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածություն։
|
Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք։
|
Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է։
|
Պետք չէ կյանքում չափից շատ վստահ լինել,որ երբեք չես սիրի ,չես սիրահարվի:Սկզբունքների պատճառով պետք չէ մոռանալ սիրած էակին,այլ հակառակը՝ քո սկզբունքներին հավատարիմ մնալով հասիր սիրուդ:Չափից շատ վստահ մի եղիր,որ սիրում ես դիմացինիդ ,բայց նաեվ չափից շատ վստահ մի եղիր,որ երբեք չես սիրի դիմացինիդ:Կյանքում միշտ լինում են պահեր,երբ վերջապես հասկանում ես,որ հպարտության պատճառով կորցրել ես ամենաթանկը,բայց այդ նույն հպարտության պատճառով է,որ քո ամենաթանկ մարդիկ սիրել են քեզ:
|
Հաճախ սիրում եմ, Երբ մարդկայնորեն սիրտս գերում են։Հաճախ լռում եմ, Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են:Նաև խղճում եմ, Եթե զղջում են։Հիասթափվում եմ, Եթե խաբվում եմ։Նաև ատում եմ, Եթե ստում են։Բայց ամենի՛ց խոր Ես հավատում եմ:
|
|