- Ապարանցին գնում է կայարան, հարցնում է. "Ապարանի գնացքը ե՞րբ է շարժվում", ասում են, որ 5 Րոպե առաջ է շարժվել, ասում է. "Դե լավա, շատ չեմ ուշացել":
|
Կինը տագնապահար գոռում է՝ դիմելով ամուսնուն. - Ջո՜ն, այստե՛ղ արի, օգնի՜ր ինձ. իմ երեխաներն ու քո երեխաները ծեծում են մեր երեխաներին
|
Կինը՝ ամուսնուն. – Ինձ դուր չի չի գալիս, թե դու ինչպես շարունակ ասում ես իմ մեքենան, իմ հեռուստացւյցը, իմ բազկաթոռը։ Քանի որ մենք ամուսիններ ենք, ապա մեզ մոտ իմ ու քո չպետք է լինի, այլ միայն մեր։ Ի դեպ, այդ ի՞նչ ես որոնում այդտեղ։ – Մեր շալվարը։
|
Մի ջահել աղջկա համար 2 մառդասպան են պատվիրում հարևաններով, ու ասում են թե երբ է աշխատանքից վերադառնալու աղջիկը, որպիսի սպանեն տուն բարձրանալուս: Մարդասպանները նրբանցքում դռան հետևը սպասում են,...աղջկա տուն գալու ժամանակն է արդեր, անհամբեր սպասում են բայց աղջիկը չկա ու չկա, գալիս 1 ժամ է անցնում ու դեռ չկա, 2-րդ ժամն է դեռ չկա, գալիս գիշերվա 1-է հասնում ու դեռ չկա աղջնակը: Անհանգստացած արտաքինով մարդասպաններից մեկը շշուկով ասում է մյուսին` Կարողա խեղճին բանա պատահել ?
|
Ծրագրավորողի տղան հորը հարցնում ա. - պապ, որտեղի՞ց են ծնվում երեխաները. - բալես մի խանգարի, գործ եմ անում, Google-ին հարցրա կասի.....
|
Տատիկը հարցնում է փոքր թոռնիկին. - Ով ա սիրում հաչալ? - Շնիկը: :) - Ապրես, իսկ ով ա սիրում մլավել? - Փիսիկը: :) - Մալադեց: Ով ա ասում մուուու? - Կովը: :) - Խելոքս, իսկ ով ա խռխռացնում? - Կասպերսկի անտիվիրուսը: :)
|
Մեկը տանը վանդակի մեջ առյուծ է պահում: Մի օր զանգում են աշխատավայր. -Ապեր, առյուծդ վանդակից դուրս է եկել: -Արա՜: Բա երեխե՞քս: -Մի վախեցիր, երեխաներդ դպրոցում են: -Արա՜: Բա կի՞նս: -Մի վախեցիր, կինդ խանութում է: -Բա ո՞վ կա տանը: -ԶՈՔԱՆՉԴ: -Արա՜ա՜ա՜: Առյո՜ւծս…
|
Փեսան զոքանչի հետ գնում է գազանանոց։ Պատահաբար զոքանչը սայթաքում է, ընկնում կոկորդիլոսների մոտ։ Մոտակայքում գտնվող աշխատակիցը գոռում է. -Օգնեցե՜ք... Փեսան հանգիստ ասում է. -Ձեր կոկորդիլոսներն են, դուք էլ օգնեք...
|
Ուսանողն արձակուրդ է գալիս ծնողների տուն։ Բացում է սառնարանի դուռը և տեսնում, որ ներսում մի կիսամերկ գեղեցկուհու լուսանկար է փակցված։ Զարմանքով հարցնում է մորը. – Մամ, սա ի՞նչ է։ – Ես եմ կպցրել, որ քիչ ուտեմ։ Ամեն անգամ, երբ բացում եմ սառնարանի դուռը ուտելիք վերցնելու, տեսնում եմ լուսանկարը և մտածում. «Ահա թե ինչ կազմվածք կուզեի ունենալ»։ – Օգնո՞ւմ է։ – Համ հա, համ չէ։ Ես հինգուկես կիլո կորցրել եմ, բայց, այ, հայրդ տասը կիլոյով գիրացել է...
|
Ամուսինը գալիս է տուն, տեսնում կինը տխուր-տրտում նստած է. -Ի՞նչ է եղել -Քեզ համար կոտլետ էի սարքել, կատուն սաղ կերավ -Բան չկա, սիրելիս, ուրիշ կատու կգտնեմ քեզ համար
|
Մի կին 35 տղա է ունենում, բոլորի անունները` Վարազդատ: Հարցնում են. - Ինչպե՞ս ես նրանց կանչում, երևի համարներո՞վ: - Ոչ, հայրանուններով
|
Մենակ հայերը կարող են ասել լօօօօօօօօօօլ ու չհասկանան իրենց ասած բառի իմաստը :
|
-Ի՞նչ նվիրենք Գագոյի ծնունդին -Միգուցե Ipad, միգուցե Iphօne! -Գագո քո կարծիքը ոչ մեկ չի հարցնում:
|
- Ապարանցին գնում է կայարան, հարցնում է. "Ապարանի գնացքը ե՞րբ է շարժվում", ասում են, որ 5 Րոպե առաջ է շարժվել, ասում է. "Դե լավա, շատ չեմ ուշացել":
|
|