Այսօր 27.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 14
 Ավելացրեց: TIKO     Ամսաթիվ: 14.07.2011 в 07:37    Դիտումներ:: 595   Մեկնաբանություններ չկա
Հայտարարություն. Հարբեցողության երաշխավորված բուժում: Մշտական հաճախորդներին`զեղչեր:

 Ավելացրեց: TIKO     Ամսաթիվ: 14.07.2011 в 07:37    Դիտումներ:: 517   Մեկնաբանություններ չկա
Դատավորը.
– Մեղադրյալ, պատմեք, ինչու կրակեցիք ձեր որսընկերոջ վրա:
– Ես նրան եղնիկի տեղ դրեցի:
– Իսկ երբ գիտակցեցիք ձեր սխալը:
– Երբ եղնիկն ի պատասխան կրակեց:

 Ավելացրեց: TIKO     Ամսաթիվ: 14.07.2011 в 07:36    Դիտումներ:: 518   Մեկնաբանություններ չկա
Մաթեմատիկոսից հարցազրույց են վերցնում:
– Որտե՞ղ եք աշխատում:
– Մաթեմատիկական ինստիտուտում:
– Որն է ձեր աշխատանքի էությունը:
– Ես ուսումնասիրում եմ Ֆրեդհոլմի առաջին կարգի հավասարումը:
– Ձեր հոբբի՞ն:
– Ֆրեդհոլմի երկրորդ կարգի հավասարումը:

 Ավելացրեց: TIKO     Ամսաթիվ: 14.07.2011 в 07:36    Դիտումներ:: 563   Մեկնաբանություններ չկա
Կինը` ամուսնուն.
– Սիրելիս, երեկ ինձ այնքան հաճոյախոսություն
արեցիր: Նման բան քեզանից ես կյանքում չէի լսել:
– Կներես, հարբած էի:

 Ավելացրեց: TIKO     Ամսաթիվ: 14.07.2011 в 07:36    Դիտումներ:: 519   Մեկնաբանություններ չկա
– Չգիտեմ ինչ գնեմ կնոջս ծննդյան տարեդարձի առթիվ:
– Հարցրու իրեն:
– Օ՛, ի՛նչ ես ասում: Ես այդքան փող չունեմ:

 Ավելացրեց: TIKO     Ամսաթիվ: 14.07.2011 в 07:35    Դիտումներ:: 515   Մեկնաբանություններ չկա
Պետին առաջ են քաշում: Գալիս է իր նախկին բաժին` հրաժեշտ տալու աշխատակիցներին.
– Տղանե՜ր, շնորհակալություն ամեն ինչի համար: Ինչպե՞ս եք առանց ինձ մնալու: Նույնիսկ
խղճում եմ ձեզ: Իմ փոխարեն մի ապուշի կնշանակեն...
Հնչում է տխուր մի ձայն.
– Ըհը, էլի ապուշի են նշանակելու...

 Ավելացրեց: TIKO     Ամսաթիվ: 14.07.2011 в 07:35    Դիտումներ:: 544   Մեկնաբանություններ չկա
Պապը հիշում է հին ու բարի ժամանակները.
– Երբ ես փոքր էի, մայրս կարող էր ինձ խանութ ուղարկել 50 կոպեկով, և ես տուն էի վերադառնում 5 կգ կարտոֆիլով, երկու հատ մատնաքաշով, երեք շիշ կաթով, կես կգ պանրով, մեկ տուփ թեյով և մեկ կգ շաքարավազով: Իսկ հիմա հնարավոր չէ. չափից շատ են հսկող տեսախցիկները: