| 
| GevoK | Ամսաթիվ: Երեքշաբթի, 16.12.2014, 22:06 | Հյուրատետր# 1 |  |  Լետենանտ Խումբ՝ Արգելափակվածներ Հաղորդագրությունների քանակը՝ 56 Մրցանակներ: 0 Համբավ: 1000 Ստատուս՝ Կայքում չէ | Կենսագրություն-Պարույր Սևակ 
 1924 -1971
 
 Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ լեգալ բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։
 |  |  |  |  |