Այսօր 30.04.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
[ Նոր Հաղորդագրություն · Մասնակիցներ · Օրենքները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
ՖՈՐՈՒՄ » Գլխավոր ֆորում: » Ժամանց » Միքայել ՆԱլբանդյան ((ակտիվ եղեք))
Միքայել ՆԱլբանդյան
GevoKԱմսաթիվ: Երեքշաբթի, 16.12.2014, 22:06 | Հյուրատետր# 1
Լետենանտ
Խումբ՝ Արգելափակվածներ
Հաղորդագրությունների քանակը՝ 56
Մրցանակներ: 0
Համբավ: 1000
Ստատուս՝ Կայքում չէ
երեխեք գրեք Մանկության օրեր բանաստեղծությունը ամբողջությամբ

Ավելացված է (16.12.2014, 22:06)
---------------------------------------------
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

Մանկությա՜ն օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու.
Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր,
Ընդունակ միայն ուրախացնելու:

Ձեզանից հետո եկավ գիտություն
Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
Ամեն բան ընկավ մտածության տակ,
Րոպե չմնաց ազատ կամ ունայն:

Գիտակցությունը հաջորդեց սորան.
Ազգի վիճակը ծանրացավ սրտիս...
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը,
Որպես փարատիչ տրտում ցավերիս:

Ավա՜ղ. այդ քնարն իմ ձեռքում հնչեց
Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը.
ՈՒրախացուցիչ չգտա մի լար:

Ես այն ժամանակ միայն զգացի,
Որ այդ ցավերից ազատվելու չեմ,
Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ
Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ:

Մանկությա՜ն օրեր, ինչո'ւ այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիթյան.
Ես այն ժամանկ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան:

Գերության շղթան ինձ զգալի չէր,
Եվ ոչ բռնության անգութ ճանկերը.
Ձեզանից հետո ծանրացան նոքա,
Ո՜հ, անիծում եմ ես այս օրերը:

Լո'ւռ կաց, դու քնար, այլ մի' հնչեր ինձ,
Ապոլլոն, հե'տ առ դարձյալ դու նորան,
Տո'ւր մի այլ մարդու, որ ընդունակ է
Զոհ բերել կյանքը սիրած աղջկան:

Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ
Առանց քնարի, անզարդ խոսքերով.
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
Խավարի ընդդեմ պատերազմելով:

Ներկա օրերում այլ ի'նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրճի ձեռքին.
Արյո'ւն ու կրա'կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:

Թո'ղ պատգամախոսը, հնացած Դելֆի,
Յուր եռոտանու վերա փրփրի.
Թո'ղ միջին դարու գաղափարներով
Ամբոխը խաբել ճգնի աշխատի:

Թո'ղ նա թարգմանե զրպարտությունը,
Թո'ղ մխիթարվի ծովի ափերում,
Մենք ազատության ենք միայն թարգման,
Միայն այս խոսքս ունինք բերանում:

"Ո'վ հայր, ո'վ դու հայր, որ երկնքումն ես,
Խնայիր թշվառ մեր անտեր ազգին.
Մի' տար զոհ գնալ թշնամիների".
Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին:

 
ՖՈՐՈՒՄ » Գլխավոր ֆորում: » Ժամանց » Միքայել ՆԱլբանդյան ((ակտիվ եղեք))
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: