Սեր,ընկերություն, կապվածություն---որտեղ է սահմանը - 17 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 20.04.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 17 » Սեր,ընկերություն, կապվածություն---որտեղ է սահմանը
17:07
Սեր,ընկերություն, կապվածություն---որտեղ է սահմանը

Առհասարակ այս երեք գործոնների համատեղումն է մարդկային հարաբերությունների երաշխիքը,սակայն երբ դրանցից որևէ մեկն է առկա,հարաբերությունները դառնում են կեղծ ու ձանձրալի:Առաջին հերթին մարդիկ սկսում են միմյանց հետ ընկերություն անել սեփական կարիքները հոգալու նպատակով,իսկ երբ այդ ընկերությունը հաջողվում է,կամ դու քեզ սկսում ես համարել հաջողակ այդպիսի ընկերակից ունենալու համար,երևան է գալիս ՍԵՐԸ:Սիրո ժամանակ վերանում են ընկերոջ թերություններն ու բացասական կողմերը,չէ որ ընկերակիցը  չի կարող վատը լինել,եթե դու նրա կողքին քեզ հիանալի ես զգում:Քեզ անընդատ լավ զգալու բնական պահանջմունքն էլ առաջացնումէ կապվածություն այն անհատից,ով քեզ համար ապահովում է լավ զգալու պայմանները:Մարդկային ներդաշնակ հարաբերություններում կարևոր է ընկերությունը,սերը կամ իդեալականացումը,և առանց ՆՐԱ քո կյանքը չպատկերացնելու զգացումը:

Հարաբերությունները բորբոսնում են,երբ այս երեք գործոններից որևէ մեկը սկսում է գործել ինքնուրույն ու միայնակ:Ընկերութունը առանց սիրո հիմնված է տաղտկալի հարաբերությունների վրա,որտեղ շահը սիրուց գեղեցիկ չէ:Անչափ հեշտ ու դյուրին կստացվի բաժանությունը այն ժամանակ,երբ սիրես առանց ընկերություն անելու:Իսկ կապվածությունը առանց սիրո ու ընկերության նույնն է,ինչ ապրես լոկ գոյությունը պահպանելու համար:

Այն հարցին,թե որտեղ է վերջանում ենկերությունը և որտեղ են ի հայտ գալիս սերն ու կապվածությունը,կարելի է պատասխանել մեկ նախադասությամբ.մարդկային հարաբերությունները բորբոսնում են,երբ մարդիկ սկսում են սահմաններ գծել այդ ԵՐԵՔԻ համար:


 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 1124 | Ավելացրեց: Шоколадка | Գնահատական: 4.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar