«Ռեալի» հետ խաղում զրոյական ոչ ոքին անթույլատրելի արդյունք է. Մեսսի - 25 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 16.04.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 25 » «Ռեալի» հետ խաղում զրոյական ոչ ոքին անթույլատրելի արդյունք է. Մեսսի
15:44
«Ռեալի» հետ խաղում զրոյական ոչ ոքին անթույլատրելի արդյունք է. Մեսսի
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Ռեալի» հետ կայանալիք պատասխան հանդիպման մասին և նշել, որ այդ խաղում զրոյական ոչ ոքին անթույլատրելի արդյունք կլինի. տեղեկացնում է իսպանական մամուլը:

«Զրոյական հաշիվն անթույլատրելի արդյունք է: Եզրափակիչ դուրս գալու համար «Ռեալի» հետ պատասխան խաղում մենք պետք է լավագույնս դրսևորենք մեզ: Կարևորը եզրափակիչ դուրս գալն է»,- նշել է Մեսսին:

Հիշեցնենք, որ պատասխան էլ կլասիկոն տեղի կունենա փետրվարի 26-ին: Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

 

Բաժին: Սպորտ | Դիտումներ: 878 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar