Մեդիա-փորձագետ. Հայաստանում ավելի շուտ Օdnoklassniki- յան հեղափոխություն կլինի, քան Facebook-յան - 28 Հունիսի 2011 - Status4ka.Ru
Այսօր 29.03.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 28 » Մեդիա-փորձագետ. Հայաստանում ավելի շուտ Օdnoklassniki- յան հեղափոխություն կլինի, քան Facebook-յան
10:37
Մեդիա-փորձագետ. Հայաստանում ավելի շուտ Օdnoklassniki- յան հեղափոխություն կլինի, քան Facebook-յան


Հայաստանում ավելի շուտ Օdnoklassniki- յան հեղափոխություն կլինի, քան Facebook-յան, քանի որ Հայաստանում Օdnoklassniki սոցիալական ցանցի օգտագործողներն ավելի շատ են, քան Facebook-ինը: NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մեդիա-փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Նրա խոսքով` Հայաստանից Օdnoklassniki կայքն օգտագործողները շուրջ 800 հազար են, թեեւ որոշ պրոֆիլներ կրկնվում են, իսկ Facebook-ի օգտագործողներն` ավելի քան 150 հազար:

«Այնպես որ, Հայաստանում Facebook-յան հեղափոխություն հնարավոր չէ, եթե լինի, պետք է Օdnoklassniki -յան հեղափոխություն լինի, իսկ Odnoklassniki-ի օգտագործողները դրանք այն մարդիկ չեն, որ գնան ինչ-որ  հեղափոխություններ կատարելու»,-ասաց Մ. Հարությունյանը:

Սակայն ամեն դեպքում, փորձագետի կարծիքով,  սոցիալական ցանցերը ինչ-որ ազդեցություն թողնում են:

«Պատկերացրեք սոցիալական ցանցերում տարբեր խմբեր, որոնց միանում են մի քանի հազար մարդ, դա արդեն ուժ է, եւ իշխանությունների համար ուղղակի այդ հասարակական կարծիքը հաշվի չառնելն արդեն դժվար է դառնում»,-ասաց Մ. Հարությունյանը` նշելով, որ այնպիսի նախաձեռնություններ, ինչպես`  «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» եւ այլն, այս կամ այն կերպ ազդում են քաղաքականության վրա:

Մ. Հարությունյանի գնահատմամբ` վերջին մեկ տարում հատկապես սոցիալական ցանցերի շնորհիվ` Հայաստանում մի շարք բռնություններ` դպրոցում, բանակում կանխվել են, իսկ մեղավորները` կրել իրենց արժանի պատիժը:

«Ճիշտ է սոցիալական ցանցերը գուցե դեռեւս փոքր, սակայն ունեն իրենց ազդեցությունը, եւ գնալով փորձում են հավասարվել նրան, ինչ խորհրդային ժամանակներում թերթի ուժին էր հատուկ. թերթը գրել է` ուրեմն վերջ, դա հետեւանք պիտի ունենար»,-ամփոփեց փորձագետը:



 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1312 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 lusine2001 • 10:57, 17.03.2015
16
ComForm">
avatar