ՏԻԳՐԱՆՈՒՀԻ:
Տիգրան անձնանունից՝ ուհի ածանցով: Հայոց հնագույն անուններից է, որ մինչև այսօր էլ գործածական է: Սրա փաղաքշականն է Տիգուշ:
ՏԻԳՐԱՆ:
հին պարս.Tigrana անունն է, որով հայտնի են պարսից մի քանի զորավարներ և իշխաններ: Հայերի մեջ այս անունը գործածական է եղել մեր թվարկությունից հինգ դար առաջ: Հազարամյակների ընթացքում ժողովուրդը չի մոռացել, պահպանել է՝ ի պատիվ Տիգրան Բ արքայի: Տիգրան անունը չի ստուգաբանված: Տարածված է Տիգրանյան ազգանունը:
ՀՈՎԻԿ:
հայ. հով /զով/ բառից՝ իկ փաղաքշական ածանցով. նշանակում է "մեղմ քամի”, "զեփյուռիկ”, "զովություն”: Տարածված անուն է: Հաճախ Հովիկ են կոչում Հավհաննես անունը կրողներին, որ սխալ է:
ովքեր ցանկանում են իմանան ինչ է նշանակում իրենց անունը թոր գրեն Մեկնաբանությունում ես կգրեմ ինչ է նշամակում.