«Google Keyboard»-ի նոր տարբերակում հայտնվել է մի ձեռքով գրելու ռեժիմ և մի քանի այլ փոփոխություններ - 11 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 29.03.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 11 » «Google Keyboard»-ի նոր տարբերակում հայտնվել է մի ձեռքով գրելու ռեժիմ և մի քանի այլ փոփոխություններ
10:04
«Google Keyboard»-ի նոր տարբերակում հայտնվել է մի ձեռքով գրելու ռեժիմ և մի քանի այլ փոփոխություններ

Android օպերացիոն համակարգի համար նախատեսված «Google Keyboard» ծրագրի նոր տարբերակում կատարվել են մի քանի փոփոխություններ և ավելացել են նոր ֆունկցիաներ: Ամենանշանակալից փոփոխությունը կարելի է համարել  մի ձեռքով գրելու ռեժիմի ավելացումը: Այս ռեժիմը ակտիվացնելու համար պետք է սեղմած պահեք ստորակետը և բացված մենյույում ընտրեք երկրորդ նշանը:

«Google Keyboard»-ի նոր տարբերակում կատարվել են նաև արտաքին ինտերֆեյսին վերաբերող փոփոխություններ: Այժմ հնարավոր է ընտրել երկու թեմաներից որևէ մեկը (նախկինում 4-ն էին), սակայն կարող եք միացնել կամ անջատել ստեղների կողքը հայտնվող շրջանակները: Հնարավորություն կա նաև ինքնուրույն որոշել ստեղների չափսերը:

«Google Keyboard»-ի նոր տարբերակում ավելացել են նաև մի քանի «շարժումներ»: Այժմ ամբողջ բառը ջնջելու հնարավոր է ջնջել Backspace կոճակի վրա մատը աջից ձախ տեղաշարժելով: Հնարավոր է նաև ղեկավարել կուրսորի դիրքը Spacebar-ի վրա մատը շարժելով:
Նշեմ, որ այս փոփոխությունները առկա են Google Keyboard-ի վերջին տարբերակում, որը կարող եք ներբեռնել Google Play-ից: Եթե այնուամենայնիվ Ձեր հեռախոսի համար դեռևս հասանելի չի նոր տարբերակը, ապա կարող եք այն ներբեռնել այստեղից (32 բիթի համար64 բիթի համար):

 Armblog.net

Բաժին: Googe.ru | Դիտումներ: 569 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar