Այս ծրագրով հնարավոր է կարդալ Skype-ի օգտատիրոջ նամակներն ու այլ գաղտնի տվյալները - 3 Մայիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 19.04.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 3 » Այս ծրագրով հնարավոր է կարդալ Skype-ի օգտատիրոջ նամակներն ու այլ գաղտնի տվյալները
23:49
Այս ծրագրով հնարավոր է կարդալ Skype-ի օգտատիրոջ նամակներն ու այլ գաղտնի տվյալները

Գաղտնիք չի, որ Skype-ը պահում է օգտատիրոջ ինֆորմացիան լոկալ սկավառակի վրա՝ առանց որևէ գաղտնագրման: Բաց տեսքով պահպանվում են նամակները, կոնտակտների ցուցակը, կատարված զանգերի ցանկը և այլ տվյալներ: Փաստորեն այս բոլոր տվյալները կարելի է հեշտությամբ բացել և տեսնել համակարգչի վրա տեղադրված Skype-ի բոլոր օգտատերերի տվյալները: SkypeFreak-ը իրենից ներկայացնում է Windows, OS X և Linux օպերացիոն համակարգերով աշխատող ծրագիր, որը թույլ է տալիս կարդալ Skype-ի օգտատիրոջ գաղտնի տվյալները և դրանք արտահանել տեքստային ֆայլի մեջ: Ծրագիրը ինֆորմացիոն հանում է օգտատիրոջ թղթապանակից, որը գտնվում է C:\Users\username\AppData\Roaming\Skype\ դիրեկտորիայում:

Ծրագիրը բացելուց հետո պահանջվում է ընդամենը գրել օգտատիրոջ լոգինը, որից հետո հայտնվում է հրամանների ցանկը (Profile, Contacts, Calls, Message, Generate Full Report, Exit): Համապատասխան հրամանը կատարելու համար պետք է հավաքել դրա դիմաց նշված թիվը: Օրինակ նամակները տեսնելու համար պետք է ստեղնաշարի վրա սեղմել 4 թիվը: Փաստորեն, եթե այս ծրագիրը տեղադրեն Ձեր համակարգչի վրա և բացեն, ապա դրանով կարող են կարդալ Ձեր Սկայպի տվյալները՝ անկախ այն բանից, լոգին եղած եք Skype-ում, թե չէ: Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:


 

Բաժին: Ծրագրեր | Դիտումներ: 1053 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar