Android N-ի փորձնական տարբերակն արդեն հասանելի է: Ի՞նչ նորություններ ու փոփոխություններ կան - 6 Ապրիլի 2016 - Status4ka.Ru
Այսօր 29.03.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 6 » Android N-ի փորձնական տարբերակն արդեն հասանելի է: Ի՞նչ նորություններ ու փոփոխություններ կան
10:52
Android N-ի փորձնական տարբերակն արդեն հասանելի է: Ի՞նչ նորություններ ու փոփոխություններ կան

Google ընկերությունը վերջերս անակնկալ մատուցեց և Android N օպերացիոն համակարգի բետա տարբերակը դարձրեց հասանելի բոլորի համար: Առայժմ այս օպերացիոն համակարգը կարող են տեղադրել Nexus 5X, Nexus 6P, Nexus 6, Nexus 9, Nexus 9 LTE, Nexus Player և Pixel C սարքեր ունեցողները: Նոր օպերացիոն համակարգը տեղադրելու գործընթացը և անհրաժեշտ ֆայլերը կարող եք գտնել այստեղ - http://u.to/RKZ8Dg: Եկեք տեսնենք, թե ինչ նոր հնարավորություններ ունի այս օպերացիոն համակարգը: Ծանուցումների նոր կենտրոն Android N-ում ծանուցումների կենտրոնը ավելի է կատարելագործվել և ստացել է նոր API, որը թույլ է տալիս ծրագրավորողներին դարձնել իրենց հավելվածների ծանուցումները ավելի ինտերակտիվ: Հնարավորություն է ստեղծվել անմիջապես ծանուցումների վրա պատասխանել հաղորդագրություններին, կարդալ նամակներ և կատարել այլ գործողություններ:

Բազմապատուհանային ռեժիմ Android N-ում հնարավոր է էկրանը բաժանել երկու մասի և դրանցից յուրաքանչյուրում աշխատել տարբեր հավելվածների հետ: Հիշեցնեմ, որ նմանատիպ հնարավորություն Samsung-ը վաղուց ընձեռնում է իր սմարթֆոնների օգտատերերին:

Արագ կարգավորումների նոր վահանակ Android N-ում արագ կարգավորումների վահանակը կատարելագործվել է: Այժմ այն պարունակում է ամենակարևոր կարգավորումների լրացուցիչ մենյու, որի շնորհիվ օգտատերերը կարող են ավելի արագ միացնել կամ անջատել հաճախ օգտագործվող մոդուլները:

______________________________---______________________________---

______________________________---______________________________---

Տրաֆիկի խնայում Android N-ում կա Data Saver կոչվող ֆունկցիա, որը թույլ է տալիս խնայել բջջային ինտերնետի տրաֆիկը: Այստեղ խոսքը չի գնում տրաֆիկի սեղմման կամ արգելափակման մասին: Data Saver-ը թույլ է տալիս փոխել ինտերնետ ցանցի հետ աշխատանքը, որի շնորհիվ հավելվածները ավելի քիչ են թարմացնում իրենց տվյալները:

Գիշերային ռեժիմ Անդրոիդի նոր տարբերակում ավելացել է գիշերային ռեժիմ, որն ակտիվանում է ավտոմատ կերպով կամ ըստ ժամանակացույցի: Այն ներառում է սև ինտերֆեյս և մթությանը համապատասխան էլեմենտների գույներ:

Էներգախնայողության կատարելագործված ռեժիմ Android-ի նախորդ տարբերակում Doze ֆունկցիան նախատեսված էր խնայել ավելի քիչ էներգիա, սակայն արդյունքներն այդքան էլ տպավորիչ չէին: Android N մեծ աշխատանք է կատարվել այս ֆունկցիան կատարելագործելու համար: Այժմ Doze ֆունկցիան կակտիվանա ոչ միայն այն դեպքում, երբ սարքը երկար ժամանակ անշարժ վիճակում է գտնվել, այլև անմիջապես էկրանը անջատելուց հետո: Անկասկած սա թույլ կտա խնայել ավելի շատ էներգիա:

Բացված հավելվածների նոր մենյու Գլոբալ փոփոխությունների ու բարելավումների բացի Android N-ում կան նաև մի շարք քիչ նկատելի, սակայն կաևոր ֆունկցիաներ: Այժմ վերջին բացված հավելվածներն ավելի մեծ չափսով են ցուցադրվում ցուցակի մեջ(նկարի ձախ կողմում՝ Android 6.0, իսկ աջ կողմում՝ Android N):

Շարունակությունը` սկզնաղբյուրում:


 http://www.armblog.net/2016/03/google-android-n.html

Բաժին: Googe.ru | Դիտումներ: 586 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar