Սեռական կյանքով ապրելուց խուսափելու պատճառներն ու վտանգավոր հետևանքները. բացատրում է սեքսապաթոլոգը - Հետաքրքիր նյութեր (18+) - Status4ka.Ru
Այսօր 26.04.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » »
10:40
Սեռական կյանքով ապրելուց խուսափելու պատճառներն ու վտանգավոր հետևանքները. բացատրում է սեքսապաթոլոգը


Սեռական կյանքով ապրել սկսելու համար հարկավոր է, որ անհատն ունենա հոգեսեռական և մարմնասեռական զարգացման համապատասխան աստիճան: Իսկ երբվանի՞ց սկսել ապրել սեռական կյանքով, ինչպե՞ս հաղթահարել ներքին վախերը, ինչպե՞ս խուսափել վաղ սեռական կյանքով ապրելու վտանգներից: Այս և այլ հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ:

-Երբվանի՞ց պետք է սկսել ապրել սեռական կյանքով. որպես սեքսապաթոլոգ կարո՞ղ եք սահմանել որևէ տարիք կամ տարիքային շեմ:

-Պետք է ասել, որ բժշկական տեսանկյունից, և, առհասարակ, սահմանված չէ կոնկրետ տարիք, որից հետո պետք է սկսել սեռական կյանքով ապրել: Դա ինդիվիդուալ հարց է, որը պայմանավորված է անհատի հոգեսեռական և մարմնասեռական զարգացման աստիճանով: Մարմնական ասպեկտները նպաստում են տարբեր ֆիզիոլոգիական փոփոխությունների ապահովմանը, իսկ հոգեբանական ասպեկտը օգնում է, որ անձի մոտ ձևավորվի որոշակի վերաբերմունք, պատասխանատվության զգացում՝ սեռական կյանքի, իր զուգընկերոջ նկատմամբ, նպաստում է, որպեսզի ամրապնդվեն բարոյական արժեքները: Այդպիսով՝ սեռական կյանքը դառնում է առավել ընդգրկուն և իմաստալից, անհատը ստանում է ոչ միայն մարմնական, այլև՝ հոգևոր բավարարվածություն:

-Սեռական կյանքով ապրելը հաճախ հետաձգվում է՝ պայմանավորված կուսությունից զրկվելու վախով. այս պարագայում ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

-Այդ վախը պայմանավորված է տվյալ հասարակությունում առկա ավանդույթներով և անհատի կողմից դրանց համապատասխան ապրելու միտումով: Սակայն սա կարող է մի շարք վտանգավոր հետևանքներ ունենալ: Հիմա տարածված տենդենց կա. աղջիկները ձգտում են պահել կուսությունը, բայց զուգահեռաբար ապրում են սեռական կյանքով՝ դիմելով այլընտրանքային մեթոդների: Եթե զույգի մոտ այս գործընթացը տևական բնույթ կրի, հնարավոր է՝ առաջ գան սեռական շեղումներ, որոնք կարող են խոչընդոտել ավանդական սեռական կյանքով ապրելուն:

-Վախի պատճառ կարող է լինել նաև զուգընկերոջը բավարարել չկարողանալու միտքը. ինչպե՞ս հաղթահարել այն:

-Այդ վախն անգամ կարող է վերածվել սեքսուալ անհաջողության սպասման նևրոզի: Անհատը , մանավանդ առաջին սեռական ակտից առաջ, ունի այդ մտավախությունը: Պարզապես պետք չէ քողարկել այդ միտքը. հաճախ մարդիկ ապրում են այդ մտավախությամբ երկար տարիներ:

-Սեփական թերություններից բարդույթավորվելը կարո՞ղ է սեռական կյանքով ապրելը հետաձգելու պատճառ դառնալ:

-Այո, ոչ բավարար սեքսուալ գրավչության կոմպլեքսն այս առումով կարող է մեծ դեր խաղալ: Այս դեպքում պահանջվում է անհատական մոտեցում: Ամուր հոգեկերտվածք ունեցող մարդը կարող է դա հաղթահարել:

-Վաղ սեռական կյանքով ապրելը ի՞նչ վտանգներ է պարունակում:

-Վաղ սեռական կյանք սկսելու պարագայում անձը ապահովագրված չէ այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են սեռավարակներով վարակվելը, որոնք կարող են անպտղության պատճառ դառնալ, անցանկալի հղիություն ունենալը, զուգընկերոջ կողմից մերժվելն ու լքվելը: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում սեռական կյանքով ապրել գիտակից կյանքում, երբ զուգընկերոջ նկատմամբ կա ձևավորված պատասխանատվության զգացում:

-Իսկ հակառակ պարագան՝ առաջին սեռական ակտը հետաձգելն այն դեպքում, երբ սեռական զարգացումն ավարտված է, ի՞նչ բացասական հետևանքներ կարող է առաջ բերել:

-Այդ պարագայում կարող է առաջ գալ սեքսուալ համակարգի հետզարգացում: Կանանց մոտ, հնարավոր է, ձևավորվեն ամենատարբեր վախեր, տղամարդկանց շրջանում՝ ի հայտ գան էրեկցիայի խանգարման պատճառներ:

-Սեռական կյանքի ամենակարևոր կոմպոնենտը ո՞րն է:

-Սերը: Այն սեռական կյանքը դարձնում է իմաստալից, հարուստ ու հիշարժան: Եվ, իհարկե, կարևոր է նաև գիտակից լինելը, պատասխանատվության զգացումը, որը կանխում է մի շարք վտանգներ:


 

Բաժին: Հետաքրքիր նյութեր (18+) | Դիտումներ: 984 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar